Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ունեցած ելույթում, անդրադառնալով այն մեղադրանքներին, թե գործող իշխանությունները Ղարաբաղի հարցում զիջումների են գնացել, ասել է, որ իրականությունը հակառակն է։
Նա նշել է, որ ոչ ոք այնքան չի արել Ղարաբաղի համար, որքան գործող կառավարությունը։
«Մարդիկ ասում են՝ ինչ ուզել են, տվել եք։ Վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառն այն է, որ ընդհակառակը՝ ինչ ուզել են, ոչ մի բան չենք տվել։ Ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են՝ Ղարաբաղ են լացում։ Ոչ մեկը, ոչ մեկը մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար՝ սկսած ֆինանսականից, մինչև՝ ինչը չի երևալու երբեք»,– ասել է Փաշինյանը։
Նա հայտարարել է, որ մինչ 2022 թվականը Հայաստանի բանակը գործել է որպես արտաքին ազդեցության ենթակայության մեջ գտնվող համակարգ։
«2018-ին, 19-ին, 20-ին, 21-ին էլ, մինչև 2022-ը ներառյալ, մեր բանակի սոցիալ-հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն»,– նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ խոսքը մթնոլորտի, տրամադրության, ընկալման մասին է։
Նա նաև ընդգծել է, որ եթե 2018 թվականին իրենց քաղաքական թիմն իշխանության չգար, այսօր ինքնիշխան Հայաստան գոյություն չէր ունենա։
«Ինչքան էլ անհամեստ է, ես սա պարտավոր եմ ասել, սա առաքելություն է, մենք այս առաքելությունն անում ենք։ Ես 2021 թվականին ասացի, եթե մեր ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես լուռ ու մունջ պատի տակ կանգնելու եմ։ Հիմա էլ եմ ասում։ Բայց հիմա վստահ ենք, ես վստահ եմ այն ճանապարհի մեջ, որով մենք անցել ենք։ Ի՞նչ է պետությունը, մենք նոր ենք սովորում։ Իրենք չգիտեն, թե ինչ է պետությունը, իրենք գիտեն, թե ինչ է ֆորպոստը, բայց մենք որոշել ենք, որ պետք է դուրս գանք գրպանից, անկախ պետություն լինենք»,– նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ կառավարության 2021 թվականի ծրագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դրույթներ կային, և նրանք կարող էին գնալ այդ դրույթների հետևից, բայց այդ դեպքում կկորցնեին պետությունը։
«Քաղաքական առաջնորդությունն այդտեղ է, որ վերցնես քեզ վրա պատասխանատվություն, որը ոչ մեկը չէր վերցնի։ Բանակցային փաստաթղթերը կբացահայտվեն, կտեսնեք, որ Ղարաբաղի անկախության թեման ֆեյք է։ Մեզ գրպանում պահել են՝ Ղարաբաղը որպես խայծ օգտագործելով»,– ասել է Փաշինյանը։
Նա նաև պատասխանել է այն դիտարկումներին, թե իբր իշխանությունները չեն սիրում ղարաբաղցիներին կամ անվստահություն ունեն նրանց նկատմամբ։
«Այսօրվա մեր ԶՈՒ ղեկավարության կեսը ղարաբաղցի է։ Մեր այսօրվա զինված ուժերը ղեկավարվում է ղարաբաղցիների կողմից։ Բա, եթե մենք չենք վստահում, չենք սիրում, դավաճանել ենք, ո՞նց ենք այդ մարդկանց նշանակել։ Բա այդ մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում։ Իրենք ներսից գիտեն չէ՞ ամեն ինչ։ Բա ո՞նց են մեզ հետ աշխատում»,– ասել է Փաշինյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test