Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ղարաբաղյան պոեմից ոչ մի տող դուրս թողնել չի կարելի» 1in.am 1in.am

time
«Ղարաբաղյան պոեմից ոչ մի տող դուրս թողնել չի կարելի»

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառում է կատարել և հռետորական հարցադրում արել, թե ինչո՞ւ Կիպրոսի իշխանությունները չճանաչեցից հյուսիսային Կիպրոսի «թուրքական հանրապետությունը», Սերբիան՝ Կոսովոյի, իսկ Վրաստանը՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Շարմազանովի կարծիքով Կիպրոսի, Սերբիայի և Վրաստանի հանրությունները «շամպայնի պրոպկայի (հեղինակային իրավունքը պահպանված է) պես դուրս կշպրտեին այդ քայլն անող իշխանություններին, իսկ Հայաստանում մարդիկ 2021թ.-ին «մարդիկ գնացին և ընտրեցին նիկոլիզմը»:

Քաղաքական մրցակցության մեջ ախոյանները երբեմն միմյանց նաև «գոտկատեղից ներքեւ» են հարվածում, բայց սա այն դեպքն է, երբ ՀՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչը «խաղում է» հակառակորդի կողմից՝ սխալվելով Կիպրոսի, Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցում: Ինչո՞ւ: Որովհետև Կիպրոսի «թուրքական հանրապետությունը» միջազգային իրավունքի ուժով ճանաչվում է Կիպրոսի հանրապետության մաս, որտեղ բնակվող թուրք փոքրամասնությունը կարող է որոշակի քաղաքական իրավունքներ ունենալ կամ լինել դաշնային պետության սուբյեկտ:

Սերբիան Կոսովոյի անկախությունը չի ճանաչում, քանի որ ոչ ոք չի բեկանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որով Կոսովոն և Մետոխիան ճանաչվում են անկախ Սերբիայի մաս և սահմանվում է, որ երկրամասի կարգավիճակը պետք է որոշվի սերբերի և Կոսովոյի ալբանացիների համաձայնությամբ: Ինչ վերաբերում է Աբխազիային և Հարավային Օսեթիային, ապա միջազգային հանրությունը դրանք ճանաչում է որպես Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված՝ Վրաստանի սուվերեն տարածք:

Այս համատեքստում Փաշինյանը համեմատության ոչ մի եզր չունի Կիպրոսի նախագահ Խրիստոդուդիլեսի, Սերբիայի նախագահ Վուչիչի և Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ: Նրանց հետ համեմատելի է Իլհամ Ալիևը, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին ընդունած չորս բանաձևերով Լեռնային Ղարաբաղը ճանաչված է ոչ թե Հայաստանի, այլ՝ «Ադրբեջանական հանրապետության ռեգիոն»: Եվ այդ բանաձեւերի ու այլ միջազգային իրավական ակտերի ուժով Իլհամ Ալիևը չի ճանաչել ԼՂ անկախությունը:

ԱԺ նախկին փոխնախագահը երկրորդ հռետորական հարցադրումն է արել, թե ո՞վ կդաշնակցի Փաշինյանի հետ, եթե նա Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: Ուշագրավ հարցադրում է, որ պետք է վերահասցեագրել Հայաստանում քսան տարի իշխած ազգային-հայրենասիրական, նժդեհա-դաշնակցական իշխանություններին: «Իսկ երբ Հայաստանը ԼՂ-ն Ադրբեջանի մաս չէր ճանաչում, քանի՞ իրական դաշնակից ձեռք բերեց»: Նրա թվարկած և տասնյակ այլ ու ավելի ազդեցիկ, հզոր պետություններ եղել են ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը:

Սա ոչ մտավարժանք է, ոչ՝ ենթադրություն, ոչ՝ վերագրում: Հայաստանի առաջին նախագահը գրեթե երեք տասնամյակ առաջ շատ հստակ, միանշանակորեն ձևակերպել է, «Ղարաբաղի հարցում մենք դաշնակիցներ չունենք»: Ընդդիմությունը երբեմն վկայակոչում է ղարաբաղյան կարգավորման սկզբունքների և տարրերի մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների չորս կամ հինգ հայտարարությունները: Փաստն անհերքելի է, բայց այդ հայտարարությունների «բանալի ուղերձը» մեկն է.առկա ստատուս-քվոն ան-ըն-դու-նե-լի է: Իսկ ստատուս-քվոն միայն ԼՂ եւ նրա շուրջ տարածքների վերահսկողությունը չէր, այլ՝ Արցախի դե-ֆակտո անկախությունը: Այնպես որ, մի փոքր շրջափոխելով ռուսական հայտնի արտահայտությունը, պետք է ասել, «Ղարաբաղյան պոեմից ոչ մի տող դուրս թողնել չի կարելի»: Հայաստանին և հայ ժողովրդին միայն այդ մոտեցումն է օգտակար:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test