Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյանում հսկում են 24-ամյա տղային սպանողի ծնողներին․ ՍԴ դատավորի հարազատի սպանության հետքերով armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյանում հսկում են 24-ամյա տղային սպանողի ծնողներին․ ՍԴ դատավորի հարազատի սպանության հետքերով

Ուժեղացված հսկողություն Աբովյան քաղաքում՝ ենթադրյալ մարդասպանի տանը։ Իրավապահները իրականացնում են սպանության գործով անցնող Աշոտ Սոխրաբյանցի ծնողների անվտանգությունը։ Աղմկահարույց սպանությունից անցել է երեք օր, սակայն մինչ օրս մարդասպանները դեռևս չեն հայտնաբերվել։

Հայտնել էինք, որ Աբովյան քաղաքում սպանված 24-ամյա երիտասարդը Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է։

Ի՞նչ էր կատարվելՆոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում երկու անձ հարձակվել էին 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա և դանակի հարվածներ հասցրել նրան, ինչի հետևանքով նա մահացել էր։Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով մահացած երիտասարդը՝ Սարգիս Զ․-ն, Աբովյան քաղաքից էր։

Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Սակայն սպանություն կատարած անձինք, ովքեր եղբայրներ են, դեռ չեն հայտնաբերվել։ Իրավապահները շարունակում են որոնումները։

Ճակատագրական Գինու փառատոնըՍպանված երիտասարդի հարազատներից մեկը՝ Գ. Զեյնալյանը, հրապարակային անդրադարձ է կատարել դեպքին՝ գրելով․«Ամիսներ առաջ՝ Գինու փառատոնի օրը, Սարգիսը կանգնել էր իր հավատքի և քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Երբ ամբոխի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։ Այդ պահից նա դառնում է նրանց քենի թիրախը։Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին։ Եվ նոյեմբերի 10-ին՝ Հանրապետության փողոցում, նրան խփեցին մեջքից… որովհետև դեմից չէին համարձակվի։ Սարգիսին կարող էին միայն մեջքից խփել։ Նրա կյանքը խլեցին նրանք, ովքեր վախենում էին անգամ աչքերին նայել»։

Դատելով հարազատի հրապարակային գրառումից՝ ամիսներ առաջ 24-ամյա Սարգիսի և ենթադրյալ մարդասպանի՝ Աշոտ Սոխրաբյանցի միջև Գինու փառատոնի ընթացքում վեճ է եղել, որը, կարծես, այդպես էլ չհարթվեց և ավարտվեց ճակատագրական հետևանքով։

Ենթադրյալ մարդասպանը 14 տարի առաջ ևս մարդ է սպանելԵնթադրյալ մարդասպանը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Աշոտ Սոխրաբյանցը, 14 տարի առաջ ևս մարդասպանության համար է դատապարտվել։

Մեզ հայտնի դարձավ, որ Աշոտ Սոխրաբյանցին 2011 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ՝ նրան հայտնել է, թե աշխատանքի բերումով մեկնում է Գորիս քաղաք և տանը չի գիշերելու։ Սակայն նույն թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, գնալով տուն՝ բնակարանում հանդիպել է իր կնոջը և Արթուր Դովլաթյանին։ Նրանց ուղղությամբ կրակել է ատրճանակով, ապա ծալովի դանակով հարվածներ է հասցրել Ա. Դովլաթյանին՝ սպանելով նրան։

Այս արարքի համար նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկվել է ինչպես ՀՀ վերաքննիչ, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարաններում, սակայն բոլոր ատյանները անփոփոխ են թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Եվ ահա՝ մի քանի տարի առաջ ազատություն ստացած Աշոտ Սոխրաբյանցը, ըստ իրավապահների՝ կրկին հանցագործություն է կատարել՝ խլելով 24-ամյա երիտասարդի կյանքը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test