Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ամենավատ երազում երևի նման բան չէինք պատկերացնի. տեր Մուշեն` քրեական հետապնդումների մասին sputnik sputnik

time
Ամենավատ երազում երևի նման բան չէինք պատկերացնի. տեր Մուշեն` քրեական հետապնդումների մասին
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր տեր Մուշե քահանա Վահանյանին, որին այսօր կանչել են հարցաքննության, ընդդիմության ցույցերի մասնակցության, կարգալույծ եղած քահանաների հետ կապված հարցեր են ուղղել։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիային։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր քննչական կոմիտեում հարցաքննվել են Արագածոտնի թեմի հոգևորականներ տեր Եղիշե քահանա Բարսեղյանն ու տեր Մուշե քահանա Վահանյանը, նրանք հրավիրվել են որպես վկաներ ՔԿ-ում քննվող նոր քրեական վարույթի շրջանակում։
«Բոլոր այն ոչ հաճելի երևույթները, որոնք վերջին ժամանակներում կատարվեցին Արագածոտնի թեմում, բոլորիս ցնցեց ու մեր խաղաղությունը, անդորրը խաթարեց։ Անշուշտ, կանցնեն այս օրերը, և ամեն բան ի հայտ կգա, և մեծ պատասխանատվություն կկրեն բոլոր նրանք, ովքեր կարողացան ոտնձգություններ կատարել Տիրոջ տան մեջ և խափանել այն բարի գործունեության ընթացքը, որ Արագածոտնի թեմն իր սրբազան հոր հետ միասին նախաձեռնել էր որպես ծառայություն իր հավատավոր ժողովրդի»,– ասաց տեր Մուշեն։
Նա վստահ է` կանցնեն այս օրերը, և բոլոր հոգևորականները պատվով դուրս կգան այս իրավիճակից, որովհետև այն, ինչ այսօր կատարվում է թեմի շուրջ, զրպարտություններ են. դրանք տարածողներն ամոթով են մնալու։
«Բոլոր նրանց, ում նկատմամբ անհիմն մեղադրանքներ են ներկայացվել, իսկապես թող արդարացում լինի, քանի որ մեր ծառայության մեջ չկա այնպիսի բան, որը մեզ պետք է տաներ հասցներ մինչև քննչական կոմիտե։ Ամենավատ երազում երևի նման բան չէինք պատկերացնի։ Ցավ եմ ապրում, որ այս ամենը մեր ընտանիքում կատարվեց»,– նշեց հոգևորականը։
Անդրադառնալով ՔԿ–ի առաջադրած մեղադրանքներից մեկին, ըստ որի` խտրական վերաբերմունք է եղել տեր Թադե քահանա Թախմազյանի և նախկին քահանա Ստեփան Ասատրյանի հանդեպ` տեր Մուշեն նշեց, որ նրանց նկատմամբ խտրականություն ընդհանրապես չի եղել։
«Մենք նրանց սիրել, ընդունել ենք որպես մեզանից մեկը, մեր բարի ընտանիքի անդամներից մեկը, և թեմի առաջնորդները շատ բաներ են վստահել նրանց։ Մեր բոլոր ժողովների ժամանակ նրանք մեզ հետ ներկա են գտնվել, և ժողովներից դուրս էլ սիրով հրաժեշտ ենք տվել միմյանց` բացառությամբ վերջին մի քանի ժողովների, երբ Ստեփան Ասատրյանն ինքը ցանկություն հայտնեց այլևս չմասնակցել։ Ինքն իրեն առանձնացրեց մեզանից, ոչ թե մենք մեզանից կտրեցինք նրան»,– ընդգծեց տեր Մուշեն։
Հիշեցնենք` հոկտեմբերին իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն տարածեցին, որում Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:
Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց ձայնագրության հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի ՀՀ քննչական կոմիտե են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ Ավելի ուշ փաստաբան Արա Զոհրաբյանը պարզաբանեց, որ ՔԿ-ն քրեական նոր վարույթ է նախաձեռնել խտրականության հոդվածով։ Նրա խոսքով` քննչական մարմնին հետաքրքրում է կարգալույծ արված քահանա Արամ Ասատրյանի և տեր Թադե քահանա Թահմազյանի վերաբերյալ Մայր աթոռում առկա տեղեկությունները:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test