Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Անեծքներ՝ դատարանի դահլիճում․ հրապարակվեց Գյումրիում դաժանաբար ծեծելով հավաքարար կնոջը սպանած ռուս զինծառայողի դատավճիռը aravot.am aravot.am

time
Անեծքներ՝ դատարանի դահլիճում․ հրապարակվեց Գյումրիում դաժանաբար ծեծելով հավաքարար կնոջը սպանած ռուս զինծառայողի դատավճիռը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ այսօր հրապարակեց դեռ 7 տարի առաջ՝ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար աշխատող 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին վաղ առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին դաժանաբար ծեծելով սպանության հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի դատավճիռը։

Հիշեցնենք, որ կինը մահացել էր գանգուղեղային ծանր վնասվածքների պատճառով։ Ըստ մեղադրանքի, Ռազգիլդեևը այդ գիշեր իր երկու ծառայակից ընկերների հետ Գյումրիի մի քանի գիշերային ակումբներում հարբել էր, զվարճացել, իսկ լուսաբացին Սլաբոդկա թաղամասում դաժանաբար ծեծի ենթարկել հավաքարար կնոջը։

Մեղադրանքում ընթերցում ենք, «102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հետապնդել է Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցից դեպի Շահումյան փողոց քայլող Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին։

Վերջինս, խուսափելով Անդրեյ Ռազգիլդեևից, փոխել է ուղղությունը և քայլել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ։ Սակայն, Անդրեյ Ռազգիլդեևը, հասնելով նրա հետևից, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետա Ղուկասյանի մահը: Կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ էլ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է»:

Դատարանը որոշեց նրան ենթարկել 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ռուս զինծառայողը երեկ վերջին խոսքում չէր ընդունել իր մեղքը՝ լիակատար ազատություն պահանջելով։

Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը, լսելով վճիռը, վերջին անեծքները հնչեցրեց ռուս զինծառայողի հասցեին։ «Աստծուց գտնիս, մորս բրդուճը բերանդ լինի»,- բացականչում էր նա։

Լրագրողների հետ զրույցում էլ Անահիտ Ղուկասյանն ասաց․ «Ո՛չ ամոթ ունեն, ո՛չ խիղճ, ինձ որ մնար, սրան հրապարկում կվառեին։ Ես 10 տարի էի պահանջում, որ գոնե երեք տարին Հայաստանի բանտերից մեկում անցներ, դա էլ չբավարարեցին։ Ես վստահ չեմ, որ նա Հայաստանում է, Գյումրու 102-րդ ռազմաբազայում, իր ինքնագոհ դեմքից հասկանում եմ, որ Ռուսաստանում է (ռուս զինծառայողը դատին մասնակցում է հեռավար Ա․Ն․)։

Մի խոսք կա ՝վայ տեր, վայ անտեր, դատավորը չգիտի՝ Աստված կա վերևը, էդ հոդվածն անպատիժ չի մնա, որբի ձայնն էլ Աստված կլսի, ով ուզում է արած լինի, դա ինչ հոդված էր դրեցիր, ոչ մեկի ձայնը որ Աստված չլսի, որբի ձայնը կլսի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test