Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մեկ օրում՝ իշխանական երեք օղակ. Ինչո՞ւ ԵՄ դեսպանները մեկ օրում այցելեցին Փաշինյանին, Սիմոնյանին, Ռուբինյանին ու Խաչատուրյանին 168.am 168.am

time
Մեկ օրում՝ իշխանական երեք օղակ. Ինչո՞ւ ԵՄ դեսպանները մեկ օրում այցելեցին Փաշինյանին, Սիմոնյանին, Ռուբինյանին ու Խաչատուրյանին

Նոյեմբերի 11-ին աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանները հանդիպումների շարք նախաձեռնեցին Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, ինչպես նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

ՀՀ կառավարությունից հաղորդել էին՝ Փաշինյանը և դեսպանները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը և հետագա համագործակցության հեռանկարները։ Նրանք խոսել են նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում տարածաշրջանում ձևավորված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում՝ TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։ Փաշինյանը պատասխանել էր նաև դեսպաններին հետաքրքրող հարցերին, թե ինչ հարցեր են տրվել նրան, հաղորդագրության մեջ չէր մանրամասնվում:

Ազգային ժողովից էլ հայտնել էին, որ ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ընդունել է նաև խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա դեսպանների ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող ու անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Մեկ օրում՝ իշխանական երեք օղակ. Ինչո՞ւ ԵՄ դեսպանները մեկ օրում այցելեցին Փաշինյանին, Սիմոնյանին, Ռուբինյանին ու Խաչատուրյանին

Ռուբինյան-դեսպաններ հանդիպման վերաբերյալ էլ հաղորդվել էր, որ հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ընթացքը:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ էր կատարվել երկրի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ ՀՀ նախագահը ներկայացրել էր, ըստ հաղորդագրության, վերջին տարվա հիմնական ձեռքբերումները, խոսել առաջիկա ծրագրերի մասին և պատասխանել դեսպանների հարցերին։

Մեկ օրում՝ իշխանական երեք օղակ. Ինչո՞ւ ԵՄ դեսպանները մեկ օրում այցելեցին Փաշինյանին, Սիմոնյանին, Ռուբինյանին ու Խաչատուրյանին

Նման ձևաչափը, երբ ԵՄ դեսպանները միաժամանակ շփվում են գործադիր, օրենսդիր և պետական իշխանության բոլոր օղակների հետ, դիվանագիտական պրակտիկայում համարվում է բավական խորհրդանշական քայլ։ Նման դեպքեր, մեր տեղեկությունների համաձայն, գրանցվել են նաև այլ երկրներում, օրինակ՝ Մոլդովայում, Վրաստանում և Ալբանիայում, որտեղ ԵՄ դեսպանները մեկ այցի շրջանակում հանդիպել են երկրի ղեկավար բոլոր ինստիտուտների ներկայացուցիչների հետ, սակայն նույն օրը երեք բարձրագույն օղակների հետ շփումը՝ վարչապետ, խորհրդարանի ղեկավար և նախագահ, համեմատաբար հազվադեպ կիրառվող ձևաչափ է, որը սովորաբար օգտագործվում է այն ժամանակ, երբ ԵՄ-ն ցանկանում է ընդգծել իր ներկայությունը, դրա քաղաքական կարևորությունը, կամ ազդարարել նոր փուլ հարաբերություններում։

Հայաստանում նոյեմբերի 11-ին կիրառված դիվանագիտական քայլը կարելի է դիտարկել որպես հաղորդագրություն՝ ուղղված և՛ ներքին քաղաքական դաշտին, և՛ արտաքին գործընկերներին: Սակայն այս պահին, թերևս, գլխավոր հարցը հետևյալն է, թե ինչու է ԵՄ-ն նկատել նման քայլի, նման ձևաչափի գործարկման անհրաժեշտություն:

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին նշեց, որ անկասկած սա մի կարևոր ժեստ է, որն այս փուլում ցույց է տալիս Հայաստանի կարևորությունը ռեգիոնում Եվրոպական միության համար և արտացոլում է մի շարք ուղղություններով երկխոսության կարևորությունը:

«Այսպիսի մեկօրյա ինտենսիվ շփումները կարող են ունենալ մի քանի հիմնական նպատակ՝ ստանալ համակարգված տեղեկություն ԵՄ-ի համար կարևոր հարցերի առնչությամբ, հասկանալ օրակարգի փոփոխությունները և հարաբերությունների ընդհանուր ֆոնը, ինչպես նաև զուգահեռաբար ազդանշան փոխանցել Հայաստանի մասով ԵՄ-ի միասնական և համակարգված դիրքորոշման մասին։

Մեկ օրում՝ իշխանական երեք օղակ. Ինչո՞ւ ԵՄ դեսպանները մեկ օրում այցելեցին Փաշինյանին, Սիմոնյանին, Ռուբինյանին ու Խաչատուրյանին

Հայաստանի դեպքում այս ձևաչափը համընկնում է մի շարք զարգացումների հետ՝ ԵՄ-ն շարունակում է խորացնել իր ներգրավվածությունը տարածաշրջանում, նույնն անում է ԱՄՆ-ը, ՌԴ-ն ևս փորձում է ակտիվանալ և ներառվել Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններում: Կարևոր զարգացումը նաև Երևան-Բաքու հարաբերություններում ներկայիս հանգրվանն է, պայմանավորվածությունները Վաշինգտոնում, ապաշրջափակման գործընթացը, ներքաղաքական իրավիճակը, որը ժամանակ առ ժամանակ լարվում է, ինչպես նաև ՀՀ-ում տեղակայված ԵՄ առաքելության հետագա ճակատագրի հետ կապված հարցեր»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ սա ինչպես դիվանագիտական ազդակ է, այնպես էլ՝ հարցերի շուրջ համակարգված և միանգամից պատասխաններ ստանալու հնարավորություն: Նրա որակմամբ, այսպիսի այցերն ունեն և՛ խորհրդանշական, և՛ գործնական բնույթ։

Կախա Գոգոլաշվիլին չի բացառում, որ ԵՄ-ն անհրաժեշտ է համարել հանդես գալ նման միասնական և համակարգված մոտեցմամբ, որում կան նաև որոշ ներքաղաքական տարրեր: Սա, ըստ նրա, ուղերձ է ոչ թե առանձին կառույցի, այլ ամբողջ համակարգին:

«Նման ձևաչափ պետք է կիրառվի, երբ ԵՄ-ն ցանկանում է հստակեցնել իր դիրքորոշումը կամ վերահաստատել հարաբերությունների բնույթը։ Հայաստանի պարագայում դա հնչում է՝ որպես հավաստիացում ԵՄ-ի շարունակական աջակցության մասին: Այսինքն՝ այս դեպքում գործ ունենք, թերևս, մի շարք իրավիճակների հետ, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններով»,- ասաց նա:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test