Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Մեր համար հայրենիքի պաշտպանների հիշատակի օրն ամեն օր է»․ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին Գեղամ Նազարյանի եւ Ռուբեն Ռուբինյանի նախագծի քվեարկությանը aravot.am aravot.am

time
«Մեր համար հայրենիքի պաշտպանների հիշատակի օրն ամեն օր է»․ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին Գեղամ Նազարյանի եւ Ռուբեն Ռուբինյանի նախագծի քվեարկությանը

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին Գեղամ Նազարյանի եւ Ռուբեն Ռուբինյանի ներկայացրած նախագծին, որով հունվարի 27-ը առաջարկվում էր հայտարարել հայրենիքի պաշտպանի հիշատակի օր։

Քվեարկությունից առաջ խմբակցությունների ղեկավարներ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հանձնաժողովում քննարկումների ժամանակ նախագծի հեղինակների հետ համաձայնություն է ձեռք բերվել այդ օրը սահմանել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ուստի իրենք այժմ չեն մասնակցի քվեարկությանը։ Իսկ Հայկ Մամիջանյանը հավելեց՝ քանի դեռ օրը հստակ ընտրված չէ եւ այն նպատակ չի հետապնդում՝ լղոզել իշխող ուժի քաղաքական պատասխանատվությունը վերջին պատերազմներում հազարավոր զոհերի համար, «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցի քվեարկությանը։

«Մեր համար հայրենիքի պաշտպանների հիշատակի օրն ամեն օր է»,- ասաց նա։

Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 62 կողմ ձայներով։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test