Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանը չի կարող մնալ ամերիկյան քայքայվող կայսրության երաշխիքների հույսին hraparak.am hraparak.am

time
Հայաստանը չի կարող մնալ ամերիկյան քայքայվող կայսրության երաշխիքների հույսին

Ռուսաստանն աշխարհի ամենազարգացող կամ ամենատեխնոլոգիական երկիրը չես համարի, բայց այդ երկիրն աշխարհի չորրորդ տնտեսությունն է՝ իր հանքահումքային պաշարների շնորհիվ: Բայց նաեւ ունի զարգացող գյուղատնտեսություն եւ արդյունաբերություն. 2014-ին Ղրիմի միացումից հետո Ռուսաստանի տնտեսությունն արդեն 11 տարուց ավելի դիմանում է արեւմտյան ամենադաժան պատժամիջոցներին, եւ չնայած բոլոր կանխատեսումներին, թե շուտով Ռուսաստանը կփլուզվի, ռուսները կսկսեն սոված բունտեր անել, իսկ ռուսական ռուբլին այնքան կարժեզրկվի, որ այլեւս որեւէ բան դրանով հնարավոր չի լինի անել, քան ձմռանը վառարանում այրելն ու տաքանալը, երկրի տնտեսությունը շարունակում է կայունություն դրսեւորել եւ ինչ-որ ոլորտներում նույնիսկ զարգանալ: Ավելին, աշխարհի տարբեր երկրներ շարունակում են միանալ Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի մասնակցությամբ ստեղծված ԲՐԻԿՍ-ին, որն իրական այլընտրանք է դառնում ամերիկյան գլոբալ տիրապետությունից հոգնած եւ այդ տիրապետությունից ազատագրվել ցանկացող տասնյակ երկրների համար:

Լավ, ենթադրենք՝ Ռուսաստանը կործանվում է, Ռուսաստանից տարանջատվենք, իսկ ո՞ւմ հետ բարեկամություն անենք։ Հայաստանը փոքր երկիր է, տնտեսապես ու անվտանգային առումով չափազանց խոցելի, ինքնաբավ տնտեսություն չի կարող կառուցել, ինքնուրույն իրեն պաշտպանել չի կարող, մանավանդ մի տարածաշրջանում, որտեղ առնվազն երկու հարեւան երկիր հպարտանում են Հայաստանին պարտության մատնելու իրենց կարողությամբ եւ չեն հրաժարվում Հայաստանը ոչնչացնելու ծրագրից: Գաղտնիք չէ, որ հակառուսական ուժերի համար սրբության սրբոցը, ամենափրկիչն ու մորից ավելի սիրասունը Միացյալ Նահանգներն է, աշխարհի ամենաազատը, ամենադեմոկրատականը, ամենահզորը, ամենազարգացողն ու ամենաանհաղթը: Միայն թե Միացյալ Նահանգները ոչ մեկին, այդ թվում՝ Հայաստանին, անվտանգության երաշխիք չի տալիս, նրա տված երաշխիքն անվավեր է, վկան՝ Ուկրաինան:

Միացյալ Նահանգներն իսկապես աշխարհի ամենահզոր երկիրն է, բայց փաստ է նաեւ, որ այս հզորությունն այլեւս նախկինը չէ, այդ երկիրը կորցնում է իր ուժն ու ազդեցությունը, եւ աշխարհի ավելի մեծ թվով երկրներ են ըմբոստանում Ամերիկայի դեմ՝ փորձելով ազատվել նրա ազդեցությունից եւ նրա թելադրանքով ապրելու պարտադրանքից: Եվ դա միայն մենք չենք ասում, դա ասում են փաստերը եւ ամերիկյան առաջատար գործիչները:

Ահա թե ինչ է ասում ամերիկյան հայտնի տնտեսագետ՝ պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը, խոսելով ԲՐԻԿՍ-ին միանալու Մեքսիկայի կառավարության ցանկության մասին. «Սառը պատերազմից հետո մենք 30 տարի անցկացրինք՝ վստահ լինելով, որ կարող ենք պայմաններ թելադրել ամբողջ աշխարհին, որ մեր տնտեսական մոդելը միակն է, որը կարող է առաջընթաց ապահովել, որ մեր ռազմական գերազանցությունը մեզ հավերժական առավելություն է ապահովում: Բայց պարտադրանքն առաջացնում է վիրավորվածություն, ինչն էլ առաջացնում է այլընտրանքի որոնում: Պարտադրանքն աշխատում է այնքան ժամանակ, քանի դեռ դու բավարար ուժեղ ես, որ թելադրես քո պայմանները, քանի դեռ չկա այլընտրանք, մինչդեռ հիմա Չինաստանն առաջարկում է այլընտրանք՝ մեկ ուղի մեկ ճանապարհի, ԲՐԻԿՍ-ի տեսքով: Միաբեւեռ աշխարհն ավարտվել է, ամերիկյան գերիշխանությունը թուլանում է ոչ թե այն պատճառով, որ մենք թուլանում ենք, այլ՝ որովհետեւ մնացած աշխարհն է ուժեղանում: Ռուսաստանի հետ կապված՝ մենք պետք է ընդունենք, որ այն չի փլուզվի եւ արմատապես չի փոխի գործող համակարգը, որովհետեւ մենք այդպես ենք ուզում: Սա չի նշանակում համակերպվել նրանց բոլոր արածների հետ, այլ գտնել համագործակցության եւ համակեցության եզրեր»:

Թե ինչպիսին է ամերիկյան թուլացող հզորությունը, ցույց է տալիս նաեւ Euronews հեռուստաալիքի հաղորդումը, որում պատմում են, որ ամերիկյան կառավարության աշխատանքի դադարեցման արդյունքում Գերմանիայում տեղաբաշխված ամերիկյան 37 հազար զինվորականներ մնացել են առանց աշխատավարձի եւ սննդի, եւ ամերիկյան բանակի հրամանատարությունը նրանց խորհուրդ է տվել սնունդ հայթայթելու համար դիմել գերմանական բարեգործական կազմակերպություններին` սննդի բանկերին եւ սննդի բաշխման կետերին, անվճար սնունդ բաժանող կազմակերպություններին: Ամերիկյան կայսրության թուլացման մասին է խոսում նաեւ ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի բյուջեն 24%-ով կրճատելու մասին հաղորդագրությունը. գիտական ծրագրերի ֆինանսավորումը կրճատվում է գրեթե կիսով չափ՝ 47%-ով, ինչն առաջացրել է գիտնականների անհանգստությունն ու դժգոհությունը:

Ինչո՞ւ ենք այդքան մանրամասն գրում դրա մասին. Հայաստանի իշխանությունն իր հույսը դրել է ԱՄՆ-ի վրա, Փաշինյանը հույս ունի, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի միջնորդությամբ ստորագրված փաստաթուղթը կապահովի խաղաղություն, կայունություն եւ նույնիսկ բարեկեցություն, քանի որ Հայաստանը հայտնվում է ԱՄՆ հովանու տակ: Բայց պատմությունը ցույց է տալիս, որ թուլացող եւ քայքայվող կայսրություններն առաջինը հրաժարվում են իրենց ծայրամասերի հսկողությունից՝ դրանք զոհելով ավելի կարեւոր եւ կենսական շահերի: ԱՄՆ-ն բացառություն չէ, եւ նրա ներկայիս վարքագիծն էլ է ցույց տալիս, որ ֆինանսապես եւ ռազմական առումով թուլացող կայսրությունն այլեւս չի կարողանում պաշտպանել իր հովանու տակ գտնվող երկրներին եւ, չունենալով առաջվա ազդեցությունն ու հեղինակությունը, հպարտանում է չեղած խաղաղություններով եւ կեղծ խաղաղարարությամբ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test