Նիկոլ Փաշինյանի՝ արդեն սովորական դարձած առավոտյան խեղկատակությունը, էն, որ սրտիկ-մրտիկ է անում ու ասում. «Բարի լույս, լավ օր եւ սիրում եմ բոլորիդ», ինձ հիշեցնում է 21 թվականի մի տխուր օր, երբ Սյունիքի գյուղերից մեկում Փաշինյանն իջավ ավտոյից ու դիմեց ժողովրդին՝ բարի օր, ժողովուրդ ջան: Ժողովուրդն էլ տարավ-բերեց ու… «Բարեւ, բ․․․ի տղա»… Ես ո՛չ բառ եմ ավելացրել, ո՛չ որեւէ բառ հանել: Ամեն ինչ տեղի է ունեցել հենց այդպես: Վերջը Նիկոլի ախրանկան խառնվեց իրար, մարդ-մուրդ բռնեցին, թե՝ սրանք հատուկ ուղարկված մարդիկ են, որ եկել են՝ խանգարեն վարչապետի քարոզարշավը: Մեր պատմության մեջ այդ դեպքն իսկապես եզակի էր, իսկ 21-րդ դարում, դուք էլ գիտեք, շատ ժամանակ պետք չէ, որ հեռավոր գյուղում հնչած արտառոց եւ արտակարգ խոսքը դառնա մեծ քաղաքների բնակչության բերանի ծամոն: Օրեր անց այդ «թեւավոր խոսքն» արդեն հնչում էր Երեւանի հրապարակներում, փողոցներում եւ անգամ դատախազության շենքի մոտ:
Ոմանց կարծիքով՝ Սյունիքում հնչած այդ արտահայտությունը շատ տգեղ էր, համարյա՝ քֆուր: Ես համաձայն չեմ: Այ, եթե դուք էլ մի քիչ առնչվեք մեր ժողովրդի բանահյուսական գոհարներին, վստահ եմ, կհամոզվեք, որ «բ․․․ի տղա» արտահայտությունը քֆուր չէ, այլ՝ ժողովրդական լեզվամտածողության արգասիք: Ավելին ասեմ՝ բանահավաքության իմ պրակտիկայում ես նկատել եմ, որ հատկապես կին պատմողներն ու ասացողները (մեր տատիկները) շատ ավելի «բաց» տեսարաններ են նկարագրում, քան այն, ինչ ժողովրդի հոգու խորքից ասվեց Նիկոլին՝ Սյունիքում, ապա՝ Երեւանում: Ես չեմ ասում, որ ինչ-որ մեկին կարող է հաճելի լինել այդ «պիտակը», բայց դուք չեք կարող ինձ համոզել, որ դա քֆուր է, էն էլ՝ «մոր քֆուր»:
Բազմաթիվ են դեպքերը, երբ մեկի մասին ասում էն․ «Արա, բայց շատ բ․․ի տղա ա, է»: Ընկալո՞ւմ եք՝ ինչ եմ ասում: Այսինքն, «բ․․․ի տղա»՝ նշանակում է «այլանդակ լակոտ», շրջապատում չսիրված, չընդունված, չուտվող, արգահատելի, մերժելի, անգամ՝ զզվելի: Այսպիսի մարդուն «բ․․․ի տղա» ասողները, վստահաբար, նկատի չունեն նրա մորը, նույնիսկ չեն էլ ճանաչում այդ կնոջը: Քի՞չ ճիվաղներ կան էս կյանքում եւ հատկապես Նիկոլի շուրջ, որոնց մայրերը պարկեշտ կանայք են: Դուք ճանաչո՞ւմ եք նրանց: Իհարկե՝ ոչ: Բայց գրեթե բոլորին էլ ասում եք «բ․․․ի տղա», չէ՞: Այ, հենց դա եմ ուզում ասել, որ նույնիսկ ամենապարկեշտ կնոջից կարող է տղա երեխա ծնվել ու հետագայում դառնալ «բ․․․ի տղա»: Եվ, ուրեմն, եթե որեւէ գյուղում, մեծ քաղաքի փողոցներում, հրապարակներում կամ դատախազության շենքի մոտ ինչ-որ մեկի հասցեին ժողովուրդը բղավում է «բ․․․ի տղա», նշանակում է՝ պրոբլեմ ունի ոչ թե այդ տղայի մայրը, այլ՝ հենց այդ անտանելի տղան: Պայմանավորվեցի՞նք… Շատ լավ:
Իսկ հիմա գանք Նիկոլի ամենօրյա սրտիկներին եւ «բարի լույս, լավ օր եւ սիրում եմ բոլորիդ» արտահայտությանը: Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանն ամեն օր կրկնո՞ւմ է այդ ժեստը, թե՞ մի անգամ նկարել է ու անընդհատ նույն կլիպն է դնում: Նրա սառած եւ ամենօրյա նույն հիմար հայացքը հուշում է, որ դա նախապես նկարված կադր է: Գուցե ինձ է թվում, չգիտեմ: Բայց դա դեռ ամենակարեւորը չէ: Դուք դալշե լսեք: Ինչո՞ւ է ամեն առավոտ նրա տված «բարի լույսն» ինձ հիշեցնում Սյունիքի գյուղերից մեկում տեղի ունեցած այն արտառոց եւ արտակարգ դեպքը: Պարոն Փաշինյան, Դուք պատահաբար չունե՞ք այս հարցի պատասխանը: Բա ամեն օր ինձ ասում ես «բարի լույս»… Իսկի մտքովդ չի՞ անցնոււմ, որ ես քեզնից զզվում եմ, երեսդ չեմ ուզում տեսնել, էլ ուր մնաց, որ նույն հիմար դեմքով քեզ պատասխանեմ՝ «բարի լույս»: Բնական չէ՞, որ պիտի այլ կերպ պատասխանեմ քո այդ խեղկատակությանը: Մի անգամ արդեն ասել եմ՝ դու դատարկ տեղ ես, դու չկաս ինձ համար, դու ինձ մի սիրի… Ուզում ես ինֆարկտի՞ հասցնել ինձ: Արդեն երկուսն ունեմ, այ արգահատելի երեւույթ, գոնե այնպես արա, որ միայն ընկերներդ տեսնեն այդ ապուշությունը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test