«Չգիտե՞ք, թե ինչ ենք արել 8 միլիարդը․․․ ասում ա՝ նայում եմ ձեզ, ձեր մեքենաներին․․․ չէինք ուզում ասել, բայց կասենք՝ զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք զենք առել։ Այո։ Որովհետեւ շատ է պետք եղել ու միանգամից»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կարող է տանել եւ ցույց տալ պարտքով գնած զենքերը, եթե իր խոսքին չեն հավատում ընդդիմադիրները։
«Բա եկեք տանենք մեր բանակի զենքերն էլ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն էլ ցույց տանք․ եկեք տանենք՝ դնենք կողք-կողքի»,- ասաց նա՝ հավելելով, որ նաեւ կորոնավիրուսի ժամանակ են ծախսվել այդ գումարները։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի մասին էլ ասաց՝ պատերազմից հետո ինքն այնքան ինֆորմացիաներ է հրապարակել, որ որեւէ հանձնաժողով ավելին անել չի կարող, քանի որ չկա այլ տեղեկություն։
Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ ՀՀ ԶՈՒ-ում մեծամասամբ ղարաբաղցիներ են ծառայում ու տարակուսեց՝ եթե իրենք դավաճան լինեին, այդ մարդիկ կաշխատեի՞ն իրենց հետ։
Նաեւ ասաց, որ ՀՀ ինքնիշխանությունը պահպանելու համար ինքն ու ՔՊ-ին իրենց վրա պատասխանատվություն եւ քաղաքական առաջնորդություն են վերցրել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test