Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանը «կացնի են կոչում», իշխանությունը պետք է գտնի կանխելու ամենաօպտիմալ միջոցը 1in.am 1in.am

time
Հայաստանը «կացնի են կոչում», իշխանությունը պետք է գտնի կանխելու ամենաօպտիմալ միջոցը

Սոցիալական մեդիայում և մի շարք լրատվամիջոցներում խոսույթ է, երևի, ներդրվել, որ իշխանության և ՔՊ –ի հասցեին հրապարակային սպառնալիքներն ու անձնական վիրավորանքներն «արդարացի են, որովհետև այդպես կարտահայտվեր Հայաստանի տասը քաղաքացուց ութը, եթե նրանց դեմ առ դեմ հանդիպելու հնարավորություն և արտահայտվելու ազատություն ունենար»: Ոմանք էլ պատճառաբանում են, թե «իշխանության պահվածքն ու գործելաոճն այլ պատասխանի տեղ չեն թողնում, քաղաքակիրթ հակադարձելու համար հայերենը չափազանց աղքատ է»:

Թե Հայաստանի տասը քաղաքացուց ինը ի՞նչ կասեր նախկին իշխանությունների և առհասարակ ընդդիմության, նրանց աջակիցների և քարոզիչների հասցեին, այլ հարց է: Եվ իրավիճակի այդ համեմատական գնահատումը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Զգաստացնում է բռնության կոչերի արդարացումը, որովհետև դա, կարծես, ամենևին էլ զգացմունքային պոռթկում կամ անելանելիության դեմ բողոքի ճիչ չէ, այլ՝ քաղաքական նարատիվի ռեանիմացման քարոզչություն:

Հայաստանի ներքաղաքական կյանքի վայրիվերումներին ծանոթ մարդիկ կվկայեն, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո մի փուլում շրջանառվել է «ժողովրդի ապստամբելու իրավունքի» թեման, որի հեղինակներն իրավիճակը ներկայացնում էին այնպես, որ «սահմանադրական – օրինական ճանապարհով իշխանափոխության հնարավորության սպառման դեպքում ժողովուրդն իրավունք ունի հեղաշրջում իրականացնել»: Որոշ միջազգայնագետներ նույնիսկ պնդում էին, որ այդ իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:

Պետք է վերջին միամիտը լինել՝ ասելու, որ յութուբյան ալիքներում իշխանությանը, նրա առանձին ներկայացուցիչներին հայհոյող, նրանց նկատմամբ բռնության, անգամ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր հնչեցնող բլոգերը չի հաշվարկում, որ դրա համար կարող է պատասխանատվության ենթարկվել: Տպավորություն է, որ ոչ միայն հաշվարկվել, այլև ծրագրավորվել է, որ այդպես էլ լինելու է և դրան հաջորդելու է այն քարոզչությունը, որ փաստացի մարդկանց կոչ է անում հետևել բլոգերների օրինակին, ամեն քայլափոխի հայհոյել Նիկոլ Փաշինյանին, սպառնալ նրան և թիմակիցներին:

Ինչի՞ կարող է դա բերել: Առաջին հերթին՝ հանրային աժիոտաժի, նվազագույնը՝ բանավեճի, երբ մարդիկ կբաժանվեն բլոգերներին դատապարտողների և հերոսացնողների ճամբարների: Իսկ այդ «կրիտիկական վիճակից» մինչև քաղաքացիական բախումներ արդեն կես-քայլ կլինի: Եվ իշխանություններն ու կոնսոլիդացված ընդդիմությունը կկանգնեն «կարմիր գծի» տարբեր կողմերում: Հայաստանում իշխանափոխության բոլոր սցենարները գործադրվել և ձախողվել են: Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ինտելեկտուալ-ստրուկտուրացված քաղաքական այլընտրանք չկա, չի ձևավորվում և հազիվ թե ձևավորվի:

Մնում է «փետրվարյան ապստամբության» տարբերակը, որի «իրավունքն» արդեն իսկ ներշնչվում է: Ո՞վ է «կացնի կոչում Հայաստանը»՝ տվայտանքների տրվելու ժամանակ, երևում է, չկա: Իշխանությունը պետք է գտնի «արդարացի խռովությունը» կանխելու ամենաօպտիմալ տարբերակը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test