Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մենք պետք է ստիպված հրաժարվենք Արծվաշենից, եթե իշխանությունը չկանխի Տիգրանաշենի տալու հարցը a1plus.am a1plus.am

time

Պատգամավոր Հովիկ Աղազարյան բյուջեի քննարկման ընթացքում մասնավորապես ասաց.

Անվտանգության խնդիրների հետ կապված.

Վարչապետը մի քանի օր առաջ հայտարարեց, որ սահմանազատման գործընթացի հետ կապված հետ կբերի Արծվաշենը և մնացած հողերը: Եթե դա ուրիշ կերպ ձևակերպենք, նշանակում է, որ Ադրբեջանին պիտի հանձնենք Տիգրանաշենը: Ես Տիգրանաշենում ծնված, մեծացած մարդ եմ ու լավ եմ պատկերացնում, մյուս անկլավների հետ կապված պատկերացում չունեմ:

Մեր խաղաղության ձգտող հարևանը չի ձգտում խաղաղության՝ չի ձգտում խաղաղության մեր մոդելով. հարևանություն, բարիդրացիական հարաբերությոններ, խաղաղություն, եթե հնարավոր է՝ մինչև բարեկամություն: Իրենց մոդելն ուրիշ է՝ Հայաստանի պետականության վերացում։

Եթե էդպես չի, Տիգրանաշենն իրենց ինչին է պետք, իրենց պետք չի, բացի ռազմավարական նպատակներով, որովհետև դա միայն մի նպատակով կարելի է գտագործել:

Դժվար խնդիր է, շատ դժվար, առավելևս եթե կան իրավական հիմքեր, որ Տիգրանաշենը պատկանել է Ադրբեջանին: Եթե հիմքերը չկան, հարցը պետք է օրակարգից հանվի, իսկ եթե կան, դա դժվար է կառավարել, որովհետև չես կարող ասել՝ չէ, պիտի ասես՝ հա:

Հիմա պիտի մի սարսափելի միտք ասեմ.

Եթե կառավարությունը չկարողանա բանակցությունների ընթացքում հասնի էն բանին, որ Տիգրանաշենը մնա Հայաստանում, Արծվաշենը մնա Ադրբեջանին, հանրաքվեների, սահմանադրության պահպանումը և այլն, ապա մենք պիտի ուրիշ բան անենք:

Ես վստահ եմ, որ էդ քայլերից հետո, անկլավների փոխանակումից հետո առաջ է գալու փախստականների վերադարձի խնդիրը Ադրբեջանից Հայաստան, և մեր ղեկավարների համար շատ դժվար կլինի նստել Եվրոպական լիդերների մոտ ու Ալիևի ներկայությամբ ասել, որ էդ խնդիրը չի կարելի այսօր լուծել, թող մնա հետագայում հարցին լուծում տալ: Դա նման է հեղեղի դեմն առնելուն:

Եթե հնարավոր չլինի, որ Տիգրանաշենը մնա Հայաստանին, Արծվաշենը՝ Ադրբեջանին, ապա մենք պետք է հրաժարվենք Արծվաշենից, որպես բողոք, որպես անվստահություն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարվող քաղաքականության: Իրանք իրենք չեն ձգտում իրական խաղաղության, իրենք հետապնդում այլ նպատակներ, որոնք առավոտից-երեկո հնչեցնում են:

Եվ դա կարող է հնարավորություն տալ հեղեղի դեմն առնելու, ժամանակավոր մի 20-30 տարի հետաձգենք փախստականների վերադարձի խնդիրը, մինչև որ կայուն խաղաղություն կհաստատվի:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test