Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Չե՞ք ամաչում, որ 5.2 միլիոն դրամ եք ստանում Կարապետյանի հաշվին. Հարց՝ Ռոմանոս Պետրոսյանին news.am news.am

time
Չե՞ք ամաչում, որ 5.2 միլիոն դրամ եք ստանում Կարապետյանի հաշվին. Հարց՝ Ռոմանոս Պետրոսյանին

Այն, թե ինչ աշխատավարձ եմ ստանում, իմ անձնական գործն է։ Այս մասին նոյեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամոթ չէ, որ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հաշվին 5.2 մլն դրամ աշխատավարձ է ստանում։

Պետրոսյանը հավաստիացրել է, որ ինքը և իր թիմը կամավոր կերպով հրաժարվել են տասնյակ միլիոնավոր դրամների չափով պարգևավճարներից, որոնք ստանում էին հեռացվածները։ Նա հավաստիացրել է, որ վերջին երեք ամսվա ընթացքում բավականին շատ ազնիվ գործեր է արել Կարապետյանների ընտանիքի համար։ «Ես նրանց համար հարյուրավոր միլիոնավոր դրամներ եմ խնայել գնումների գործընթացում և ստվերային շրջանառության դեմ պայքարում, որոնք կդառնան շահույթ, որի հարկը վճարելով՝ Կարապետյանների ընտանիքը դիվիդենտ կստանա», - նշել է նա։ Նրա գնահատմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում երկար ժամանակ տիրող իրավիճակը հանգեցրել էր ճգնաժամի։

Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ քանի դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել «Էներգետիկայի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ, ոչ ոք իրավունք չունի ասելու, որ գործընթացը հակասահմանադրական բնույթ ունի։ «Գործը լսվելու է դեկտեմբերի 16-ին, սպասեք Սահմանադրական դատարանի որոշմանը։ Ամբողջ գործընթացը ընթանում է օրենքի շրջանակներում, քանի դեռ Սահմանադրական դատարանը հակառակ որոշումը չի կայացրել», — պարզաբանել է Պետրոսյանը։

Նա հավելել է, որ նախորդ փուլի գործունեության գլխավոր պատասխանատուն՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին ղեկավարը (Գարեգին Բաղրամյանը - խմբ.), երկրորդ փուլի ընտրություններից հետո հեռացել է իր պաշտոնից՝ դա անվանելով այն բանի ցուցիչ, որ ՀԾԿՀ-ն երկար ժամանակ անգործություն է դրսևորել։ Պետրոսյանը չի բացառել, որ Հանձնաժողովը թաքցրել է ընկերությունում առկա խախտումները։

Նա հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն տասնհինգից ավելի քրեական գործ է հարուցել, որոնց շրջանակներում կտրվեն քրեաիրավական գնահատականներ։

Ըստ նրա՝ ռազմավարական օբյեկտի հետագա ճակատագիրը կախված կլինի որոշման բովանդակությունից, որը ՀԾԿՀ-ն կկայացնի առավելագույնը մինչև նոյեմբերի 18-ը։ «ՀԾԿՀ-ն այն մարմինն է, որը պետք է որոշում կայացնի, իսկ թե ով ուր է գնացել, կարևոր չէ», — պարզաբանել է նա՝ պատասխանելով ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի այն դիտարկմանը, որ Հանձնաժողովի անդամները հոկտեմբերին Թուրքիայում են եղել։

Իշխանությունների ներկայացուցիչը զարմանք է հայտնել այն կապակցությամբ, որ «Moody's» միջազգային վարկանիշային գործակալությունը ընկերությանը տվել է ավելի բարձր վարկանիշ, քան այն երկրին, որտեղ այդ ընկերությունը գործում է։

Ռոմանոս Պետրոսյանը նաև վստահեցրել է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումները կրճատվել են 30%-ով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test