Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՄԻԵԴ-ը Հրայր Մանուկյանի գործով ընդդեմ ՀՀ-ի որոշում է կայացրել aravot.am aravot.am

time
ՄԻԵԴ-ը Հրայր Մանուկյանի գործով ընդդեմ ՀՀ-ի որոշում է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է «Ժառանգության» վարչության նախկին անդամ Հրայր Մանուկյանի հայցը։ Մանուկյանն ընդդեմ ՀՀ-ի գործով ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել և համարել, որ կա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ ՀՀ-ին պարտավորեցրել է որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում Հրայր Մանուկյանին վճարել 5000 եվրո։

Հիշեցնենք՝ Հրայր Մանուկյանի դիմումը վերաբերում էր այն գործին, որ իրեն ԱԱԾ-ի կողմից «հավաքագրելու» փորձ է արվել։

Եվրոպական դատարանի որոշման ամփոփման մեջ նշված է․ «Պետական մարմնի ներկայացուցչի կողմից կոպտորեն արված անօրինական գործողությունները մնացել են անպատասխան հանրային իշխանությունների կողմից և երբևէ չեն հանգեցրել այնպիսի քայլերի, որոնք կապահովեին, որ նման ապօրինի գործողություններ այլևս չկատարվեն: Հետևաբար, պատասխանող պետությունը չի կատարել արդյունավետ հետաքննություն անցկացնելու՝ իր պոզիտիվ պարտավորությունները»։

ՄԻԵԴ-ը որոշել է, որ «դիմումատուի անձնական կյանքին միջամտող գործողությունները լուրջ էին։ Նա նաև հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել և հիմնավոր մեղադրանքներ էր ներկայացրել, որ ԱԱԾ գործակալի գործողությունները պարունակել են մի շարք քրեական հանցագործությունների տարրեր, այդ թվում՝ անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության անօրինական հավաքագրումը, պահպանումը, օգտագործումը կամ տարածումը, միավորման ազատության իրականացմանը միջամտությունը և պաշտոնական լիազորությունների գերազանցումը»։

Եվրոպական դատարանը համարում է, որ արդյունավետ պաշտպանության այլընտրանքային միջոցներ չեն գործադրվել։ Մինչդեռ այդ հանգամանքները բավարար էին պետության կողմից արդյունավետ քննություն անցկացնելու դրական պարտավորության առաջացման համար։

ՄԻԵԴ որոշման մեջ նշված է․ «Ոչ մի քննչական միջոց չի ձեռնարկվել գործի հանգամանքները պարզելու համար, այդ թվում՝ ԱԱԾ-ի և նրա գործակալի գործողությունների իրական դրդապատճառները, հավաքված տեղեկատվության բնույթն ու ծավալը, ինչպես նաև սպառնալիքների լրջությունը։ ԱԱԾ գործակալը և նրա ղեկավարները չեն հարցաքննվել։ Չնայած թվում էր, թե գլխավոր դատախազությունը որոշակի տեղեկություններ է ստացել ԱԱԾ-ից, բայց դրանց բովանդակությունը ո՛չ ուսումնասիրվել է, ո՛չ էլ բացահայտվել»։

Հրայր Մանուկյանի գանգատը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հիմքով (արդյունավետ պաշտպանության միջոցներ) ՄԻԵԴ-ը մերժել է՝ նշելով, որ «այս բողոքը, ըստ էության, նույնն է, ինչ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն քննվածը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test