Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Չի կարող նման բան լինել, քանի որ եկեղեցին քաղաքական իմաստով որևէ օգուտ չի կարող տալ»․ Լուսինե Բադալյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ հպատակ եկեղեցի ունենալու նպատակադրման հարցի առիթով aravot.am aravot.am

time
«Չի կարող նման բան լինել, քանի որ եկեղեցին քաղաքական իմաստով որևէ օգուտ չի կարող տալ»․ Լուսինե Բադալյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ հպատակ եկեղեցի ունենալու նպատակադրման հարցի առիթով

«Բացարձակապես, երիցս՝ ոչ։ Չի կարող նման բան լինել, քանի որ եկեղեցին քաղաքական իմաստով որևէ օգուտ չի կարող տալ։ Նիկոլ Փաշինյանն ուզում է ունենալ հստակ, մաքուր ու կայուն ինստիտուտներ, և որ բոլոր ինստիտուտներն իմանան իրենց առջև դրված խնդիրները և դրանով շարժվեն առաջ»,- լրագրողների դիտարկմանը` չեք կարծո՞ւմ, որ եկեղեցու դեմ կատարվողը Նիկոլ Փաշինյանը ոչ թե անում է եկեղեցու ներսում եղած խնդիրների համար, այլ որ ուզում է ունենալ մի եկեղեցի, որը հնազանդվում է իրեն, ուզում է ունենալ հպատակ եկեղեցի, ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Նա հորդորեց՝ լավ կլինի, որ մեր եկեղեցին պատմական քայլ անի հայ ժողովրդի համար և ինքնամաքրվի, վերանայի իր գործողություններն ու ապրելակերպը, մոտեցումները, գտնի մաքրագործվելու ճանապարհներ։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ դեպքում ինչո՞ւ 2019-2020-ին Նիկոլ Փաշինյանն այդ խնդիրները չէր արծարծում, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «2019-2020-ին եկեղեցին չէր դարձել քաղաքական կուսակցություն և քաղաքական գործունեություն չէր կատարում։ Եթե եկեղեցին շարունակեր իր գործունեությունը կատարել, ապա որևէ խնդիր չէր առաջանա։ Մնում է՝ եկեղեցին այս պահին գրանցվի՝ որպես կուսակցություն, և ամեն ինչ կընկնի իր տեղը։ Սա տհաճ ու տգեղ է և հղի է վատ հետևանքներով։ Քանի դեռ կա ժամանակ, կարմիր գծերը չեն հատվել, եկեղեցին պետք է որոշակի քայլեր անի իր նախնական առաքելությանը վերադառնալու համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test