Վարչապետը օրերս հայտարարեց, որ սահմանազատման արդյունքում հետ ենք բերելու Արծվաշենը և մեր մյուս հողերը, որ այսօր գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ. Եթե դա այլ կերպ ձեւակերպենք, դա նշանակում է, որ մենք Ադրբեջանին ենք տալու Տիգրանաշենը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13–ին, ԱԺ–ում հայտարարեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը չի գտում խաղաղության այն մոդելով, որով մենք ենք ձգտում. «Իրենց մոդելը Հայաստանի վերացումն է։ Եթե այդպես չի, Տիգրանաշենն իրենց ինչի՞ն է պետք։ Իրենց դա պետք չի, բացի ռազմավարական նպատակներից. «Ես հիմա մի սարսափելի միտք կասեմ, եթե կառավարությունը չկարողանա բանակցությունների ընթացքում հասնել նրան, որ Տիգրանաշենը մնա Հայաստանին, Արցվաշենը մնա Ադրբեջանին, ապա մենք պետք է ուրիշ բան անենք, որովհետեւ ես վստահ եմ, որ այդ քայլերից հետո անկլավների փոխանակումից հետո առաջ է գալու փախստականների վերադարձի խնդիրը՝ Ադրբեջանից Հայաստան։
Իմ սարսափելի առաջարկությունը հետեւյալն է. Եթե հնարավոր չլինի հասնել նրան, որ Տիգրանաշենը մնա Հայաստանին, Արծվաշենը մնա Ադրբեջանին, ապա մենք պետք է հրաժարվենք նաև Արծվաշենից որպես բողոք, որպես անվստահություն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության։ Որովհետև իրենք չեն գտնում իրական խաղաղության, իրենք հետապնդում են այն նպատակները, որոնք առավոտից երեկոյան հնչեցնում են։
Եվ դա հնարավորություն կարող է տալ, որ մենք դեմն առնենք հեղեղի և ժամանակավոր 20–30 տարի հետաձգենք հաղթականների վերադարձի խնդիրը, մինչև որ կայուն խաղաղությունը կհաստատվի»,–ասաց նա։
Վերջին խոսքերի ժամանակ դահլիճում նստած Նիկոլ Փաշինյանը արձագանքեց գլուխը տարուբերելով և նյարդային շարժումներ անելով, իսկ ՔՊ–ական պատգամավորներից Արման Եղոյանը հայտարարեց, թե նախկինում նույն Աղազարյանը այլ բան էր ասում։
Բանավեճ ծավալվեց, ԱԺ նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ արեց տեղից չխոսել։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test