«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալ գործարար Տիգրան Գալստյանի խափանման միջոցը փոխվեց, կիրառվեց համակցված խափանման միջոց՝ բացակայելու արգելքով և վարչական վերահսկողություն։
«Նախորդիվ նշված կալանքի հիմքերը նվազել են, տնային կալանքի ժամանակը լրանալուց` 2025 թվականի նոյեմբերի 25–ից հետո, մեղադրյալի նկատմամբ համակցված կիրառել խափանման միջոցներ՝ բացակայելու արգելքը և վարչական վերահսկողություն»,– վճռեց նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Մինչ այդ խափանման միջոցի փոփոխության միջնորդություն էր ներկայացրել պաշտպանական կողմը՝ պնդելով, որ Գալստյանի առողջական խնդիրներից ելնելով՝ նրան հատուկ խնամք է պետք խնամակալի միջոցով:
Մեղադրող դատախազը դիրքորոշում հայտնեց, որ Գալստյանին խափանման միջոց կիրառելու հիմքերն առկա են, չեն վերացել, իրեն մեղսագրվող արարքի վտանգավորությունը մեծ է, հավանականությունը, որ նա կարող է դրսեւորել ոչ իրավաչափ վարքագիծ առկա է: Ըստ մեղադրողի՝ հանրային վտանգավորության աստիճանը ցույց է տալիս կանխատեսել, որ կարող է խոչընդոտել վարույթի քննությանը, թաքնվել վարույթ իրականացնող մարմնից: Մեղադրող կողմը միջնորդեց տնային կալանք խափանման միջոցը կիրառել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test