Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Քեզ ների, մենք ներված ենք միշտ, տղա ջան, հասունացիր»․ Անդրանիկ Քոչարյանը վրդովվեց իր ու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հարցից ու վիրավորեց լրագրողին aravot.am aravot.am

time
«Քեզ ների, մենք ներված ենք միշտ, տղա ջան, հասունացիր»․ Անդրանիկ Քոչարյանը վրդովվեց իր ու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հարցից ու վիրավորեց լրագրողին

«Լարվածություն չի եղել, դուք անիմաստ հարցեր մի տվեք»,- լրագրողների հարցին՝ Ձեր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լարվածությունը հարթվե՞ց, ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Անդրանիկ Քոչարյանի՝ նիստից ուշանալու պատճառով ԱԺ նիստն ընդմիջվեց։ Դա զայրացրեց Նիկոլ Փաշինյանին։

Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան լրագրողների հարցերի՝ սկսեց նրանց վիրավորել, թե իրենք չեն հասունացել, վերնագիր են կերտում և այլն։ Հետո էլ հորդորեց՝ եթե առանձին կուզեք որևէ հարցազրույց վերցնել, ընթացակարգով դիմեք ինձ։

Լրագրողները, այնուամենայնիվ, խնդրեցին պարզաբանել, իր և Նիկոլ Փաշինյանի միջև լարվածությունը թուլացե՞լ է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Ի՞նչ լարվածություն, լարվածությունը ձեր ու գուցե իմ մեջ է հիմա։ Պարզապես հիմա ձեր այդ ոգևորությունը չեմ հասկանում»։

Հարցին՝ ի վերջո Նիկոլ Փաշինյանը ներե՞ց Ձեզ, թե՝ ոչ, Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան դիմելով լրագրողին, սկսեց նրա հասցեին հետևյալն ասել․ «Քեզ ների, մենք ներված ենք միշտ, տղա ջան, հասունացիր, դու դեռ չես հասունացել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test