-Նիկոլի բանդային էլի հրահանգ է տրվել, այսօր առավոտ շուտ օրը բաց չեն թողել բանդիտիզմ իրականացնելու համար: Պետական ինստիտուտները Նիկոլի կողմից վերածվել են այլեւս բանդայի ստորաբաժանումների,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմիի» հաղորդավարների ձերբակալությանն ու քրեական հետապնդում սկսելուն:
Նրա խոսքով՝ սկսված գործընթացը ազատ խոսքը ճնշելու ու լրատվամիջոցը փակելու Փաշինյանի հերթական դրսեւորումն է:
«Դուք Ալենի բառապաշարը տեսե՞լ եք: Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկած ինչ հայհոյանք, անմակարդակ բնութագրիչներ կա, տալիս է ուղիղ եթերով: Դա չե՞ն տեսնում նիկոլահպատակ իրավապահները: Խուլիգանությունը գիտե՞ք՝ որն է, երբ Ալենը ՊՊԾ թիկնապահներին հրահանգում է անշարժացնել քաղաքացուն ու թքում է վրան: Խուլիգանություն է, երբ նրա ծնողը հայհոյանք է ցույց տալիս ՀՀ քաղաքացուն ու հետո գնում են քննչական, այնպես են դասավորում, որ պարզվում է՝ հաղթանակի ժեստ էր »,- հաղորդավարներին առաջադրված մեղադրանքին անդրադառնալով՝ հավելեց պատգամավորը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test