Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իմ մահացած հոր գերեզմանը չխնայածները խոսում են անձնական կյանք մտնելու անթույլատրելիությունից hraparak.am hraparak.am

time
Իմ մահացած հոր գերեզմանը չխնայածները խոսում են անձնական կյանք մտնելու անթույլատրելիությունից

Մենք տեղեկացանք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունն ավարտվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով: Առաջիկայում դատարան միջնորդություն կներկայացվի նրանց կալանավորելու համար: Ավելի քան մեկ ժամ տևած քննչական գործողությունից՝ խուզարկությունի հետո, այսօր առավոտյան, ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին ընդդիմադիրներ Սամսոնյանին ու Սաղաթելյանին: Հաղորդումը իրավապահներին ներկայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ըստ վերջինիս՝ տղաները «մտել են իր անձնական կյանք, ընտանիք, անկողին, սպառնալիքներ հնչեցրել»։

Իրավապահների թիրախում մշտապես միայն ընդդիմադիր գործիչներն են, չնայած տարիներ շարունակ իշխանականներն ու նրանց կողմից կառավարվող էջերը թիրախավորում են ընդդիմադիր գործիչներին, լրագրողներին։ Առավել շատ թիրախավորված քաղաքական գործիչներից է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով իրավապահների գործողություններին եւ ընդդիմադիրներին թիրախավորելուն նշեց․ «Հենց այս պահին կարդում էի Ալեն Սիմոնյանի վրդովված ցիտատը, որ, այո՛, պետք է պայքարել հայհոյանքի, այլոց անկողինը մտնելու դեմ․ այստեղ գայթակղություն առաջացավ դասական դարձած խոսքը ասելու՝ իյա, իրո՞ք։ Այսինքն՝ 2018 թվականից տեռորով՝ մարդկանց անձնական կյանքը հանրայացնելով, շանտաժներով, հայհոյանքը որպես հաղորդակցության միակ ճանապարհ մեր հանրային խոսույթում հաստատող ուժը, ուժի ներկայացուցիչը խոսում է հայհոյանքի եւ այլոց անկողինը մտնելու անթույլատրելիությունից։ Բա Արշակ Սրբազանի անկողինը տատս էր մտե՞լ եւ այդ կադրերը հանրայնացրել, բա ո՞վ էր, ՔՊ-ական պատգամավորն էր մեկ այլ կնոջ ուղարկում սեռավարակի թեստ հանձնելու, սպառնում Էդգար Ղազարյանի ականջը կտրել, սպառնում ընդդիմադիր գործիչների գլուխը ջարդել, բա էդ ժամանակ չտեսանք ընդվզում, որ հայհոյանք եւ անկողին մտնելը պետք է բացառվի։ Էդ դո՝ւք դուրս չեք գալիս հականիկոլ ճամբարի գործիչների անկողնուց։ 18 թվականից դուք եք նարկոտիկի նման հասարակության մի զանգվածին նստեցրել հայհոյանքի եւ անեծքի վրա։ Այս հանցագործությունների եւ ծանր հանցագործությունների կատաստրոֆիկ աճը հենց սենց հասարակության հայհոյանքի եւ թշնամանքի վրա նստեցնելու արդյունքն է։ Մեր հանրային օրգանիզմը թունավորված է միմյանց հանդեպ ատելությամբ եւ թշնամանքով, ընտանիքներում մարդիկ տարիներով իրենց մերձավորների հետ չեն խոսում, եւ էս, ինչ ասեմ՝ ատելության, թշնամանքի նոբելյան մրցանակակիրներն այսօր խոսում են թշնամանքից եւ անձնական տիրույթ ներխուժելու անթույլատրելիությունից։ 18 թվականին, երբ ես հանդգնեցի իմ թեկնածությունն առաջադրել Երեւանի քաղաքապետի պաշտոնում, էն ինչ-որ արեցին իմ, իմ ընտանիքի հանդեպ, էն զահրուրելի բաները, որ արեցին իմ աղջկա եւ մահացած հոր գերեզմանն անգամ չխնայեցին սրանք։ Այդ նյութերն ամբողջությամբ իմ մոտ կան, եւ երբ մենք մի օր կունենանք նորմալ դատական համակարգ, հատ-հատ բոլոր անբարոյականների վաստակները, բոլոր կին պատգամավորները, որոնք ես պարզել եմ, որ աշխատացրել են ամենանողկալի ֆեյքերը, որոնք ամենանողկալի զրպարտանքներն էին գրում իմ հասցեին, բոլորը դատվելու են, ես սա իմ կյանքի գործն եմ սարքել։ Ես տարբեր առիթներով դիմել եմ իրավապահներին եւ բնականաբար բոլոր գործերը կարճվել են, բայց ես մինչեւ Եվրոպական դատարան հասնելու եմ, եւ նրանք բոլորն իրենց արժանի պատիժը ստանալու են»։

Խոսելով Վազգենի եւ Նարեկի նկատմամբ իրականացրած գործողությունների մասին, Զոհրաբյանն ասաց․ «Ինչ վերաբերում է տղաներին ապա ես «Իմնեմնիմիի» գրասենյակում էի, այնտեղ խուզարկություն էր, ինձ ներս չթողեցին, հետո գնացի Երեւանի քննչական կոմիտե, ես մեկ անգամ չեմ կասկածում՝ տանելու են դատարան եւ իրենց կալանք են տալու, սա է Հայաստանում «խոսքի ազատության» իրական նկարագիրը»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test