Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Փաշինյանի վիճակն այն աստիճան ծանր է, որ իր համար վերարտադրությունը կենսական անհրաժեշտություն է. նա գնալու է ցանկացած գործողության». Կարապետյանց 168.am 168.am

time
«Փաշինյանի վիճակն այն աստիճան ծանր է, որ իր համար վերարտադրությունը կենսական անհրաժեշտություն է. նա գնալու է ցանկացած գործողության». Կարապետյանց

Այսօր վաղ առավոտյան դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, խուզարկել, որից հետո նրանց բերման են ենթարկել Երևանի Քննչական վարչություն։

Նրանց ձերբակալելու համար հիմք է հանդիսացել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդումը, ըստ որի՝ «Իմնեմնիմի» փոդքասթում նրանք վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ են հնչեցրել։

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը թեև համաձայն չէ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի արտահայտած շատ մտքերի հետ, բայց այն, որ երկու երիտասարդներն ակնհայտորեն թիրախավորված են՝ խոսք լինել չի կարող։

«Կասկածից դուրս է, որ ընտրություններից առաջ հանրային միտք արտահայտող բոլոր մարդիկ թիրախավորված են, ցանկացած մեկը, ով կկարողանա կարծիք, միտք գեներացնել, անկախ այն հանգամանքից՝ մենք դրա հետ համաձա՞յն ենք, թե՞ ոչ, միևնույն է՝ նրանք թիրախ են դառնալու, և սա կասկածից դուրս է։

Մշտապես ասում եմ՝ որքան մոտենում ենք ընտրություններին, մենք տեսնելու ենք այնպիսի գործիքակազմ, որի մասին նախկինում անգամ պատկերացում չէինք կարող ունենալ։ Այնպիսի գործիքակազմ, որին նախկին իշխանությունները երբեք չէին համարձակվի դիմել։ Նիկոլ Փաշինյանի վիճակն այն աստիճան ծանր է, որ իր համար վերարտադրությունը ուղղակի կենսական անձնական անհրաժեշտություն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նինա Կարապետյանցը։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նաև ունի պարտավորություններ, որոնք ստանձնել է դրսում, ինչն իսկապես նրա համար կենսական անհրաժեշտության հարց է. նրա լինել-չլինելու հարցն է։

«Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը գնալու է ցանկացած գործողության, և գնալով այդ ամենն ավելի է խստանալու, մենք տեսնելու ենք ավելի անտրամաբանական գործողություններ»,- շեշտեց Նինա Կարապետյանցը։

Նրա կարծիքով՝ այստեղ խնդիրը այն չէ, որ լրատվամիջոցները կարող են խուսափել և ազատ միտք արտահայտող մարդկանց հարցազրույցների չհրավիրել, այլ այն, որ ազատ կարծիք, միտք արտահայտող մարդիկ կսկսեն խուսափել միտք արտահայտելուց, քանի որ որևէ մեկը չի ցանկանում ամիսներով բանտերում անցկացնել։

«Եթե նախկինում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձինք հույս ունեին, որ քաղհասարակության անդամները, իրավապաշտպանները միջազգային գործընկերների միջոցով կարող էին ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի փոխեն խափանման միջոցը կամ դադարեցնեն քրեական գործերը, ապա Նիկոլ Փաշինյանի դեպքում նման բան չի լինելու։ Իրավապաշտպաններ, որպես այդպիսիք, շատ քիչ են մնացել՝ հաշված մարդիկ և կազմակերպություններ։ Իսկ միջազգային հանրությունն էլ այդպես լուռ չտեսնելու է տալիս բոլոր այս գործընթացները։

Այն մոդելը, որը կար նախկինում, երբ ակտիվ իրավապաշտպանությամբ զբաղվող մարդիկ նամակներ ու հայտարարություններ էին տարածում, մնացածն էլ միանում էին, քանի որ կար միասնական դիրքորոշում, հիմա նման բան չկա։ Քաղհասարակությունը՝ որպես այդպիսին, վաղուց կազմաքանդվել է, 2018 թվականից հետո չունենք այն քաղհասարակությունը, որն ունեինք 2018 թվականից առաջ»,- նշեց Նինա Կարապետյանցը։

Հարցին՝ եթե քաղհասարակություն չկա Հայաստանում, Նիկոլ Փաշինյանի հետ նոյեմբերի 14-15-ին ովքե՞ր են մասնակցելու «Աղոթքի ընթրիք» միջոցառմանը, Նինա Կարապետյանցը պատասխանեց.

«Եթե որևէ մեկը երբևէ իրեն համարել է քաղհասարակության անդամ, ուղղակի հորդորում եմ այդ միջոցառմանը չմասնակցել, որովհետև, մեղմ ասած՝ հետո նեղանալ չլինի։ Կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին գնալու է Մայր Աթոռ, հավանաբար այդ ամբողջ կազմով են գնալու զավթեն Էջմիածինը, հետևաբար՝ ուղղակի հորդորում եմ չմասնակցել այդ միջոցառմանը, սա ասում եմ՝ որպես նախկին գործընկեր և մարդ, ով իրենց հետ երկար տարիներ շփվել է։ Այդ քայլը թող չանեն, որովհետև դրա հետևանքները կարող են լինել բախումներ, մարդու իրավունքների զրոյականացում, ինչը կապ չունի ժողովրդավարության հետ»,- ընդգծեց Նինա Կարապետյանցը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test