Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը զրկել է անվտանգությունից եւ, որքան էլ ամոթալի է ասելը, նաեւ՝ հացից hraparak.am hraparak.am

time
Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը զրկել է անվտանգությունից եւ, որքան էլ ամոթալի է ասելը, նաեւ՝ հացից

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը İTV-ին տված հարցազրույցում պատմել է Ալիեւ-Փաշինյան շփումների մասին․ «Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ առաջին շփումը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին՝ Դուշանբեում: Այդ ժամանակ նախագահը հայտարարել էր, որ խնդիրը պետք է լուծվի, եւ որ «ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն»։

Փաշինյանի դիրքորոշումն այդ ժամանակ բավականին կառուցողական էր, նա ասել է. «Ես նոր եմ իշխանության եկել եւ կձեռնարկեմ անհրաժեշտ քայլերը՝ հակամարտությունը կարգավորելու համար»։ Դուշանբեում գտնվելու ընթացքում Իլհամ Ալիեւը հանձնարարել է պաշտպանական գերատեսչությանը՝ ապահովել խաղաղություն ու կայունություն՝ բոլոր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնություն է ձեռք բերվել ուղիղ կապի գիծ կազմակերպելու վերաբերյալ․ այդ գիծը ստեղծվել է, որպեսզի լարվածության դեպքում կողմերը կարողանան անմիջապես քայլեր ձեռնարկել կայունությունն ապահովելու համար։ 2019 թվականին Վիեննայում տեղի է ունենում եւս մեկ հանդիպում՝ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Այս հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ փոխում է իր դիրքորոշումը՝ բացահայտ հայտարարելով, որ չի կարող լուծել այդ հարցը եւ որ չի լուծի այն։ Նա նաեւ ներկայացնում է շատ հետաքրքիր փաստարկ. «Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն»։ Նա նույնիսկ հռետորական հարց է տալիս Ալիեւին. «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»։ Նախագահը պատասխանում է. «Ընդհանուր առմամբ, չեմ ուզում որեւէ մեկի մահը, բայց դա ոչ մի կերպ չի կարող արդարացնել «ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիան»»:

Նա խոսել է նաեւ ՌԴ ԱԳ նախարարի հետ իր զրույցի մասին. «Լավրովի առաջարկած փաստաթղթով՝ շփման գծի արեւելյան հատվածում պետք է տեղակայվեին ռուս խաղաղապահները՝ ադրբեջանական զինված ուժերի հետ միասին, իսկ արեւմտյան հատվածում՝ կրկին ռուս խաղաղապահներն ու հայկական զինված ուժերը»: Ըստ Բայրամովի՝ առաջարկն արվել է հոկտեմբերի 9-ին, իսկ հրադադարի պայմանավորվածությունը պետք է ուժի մեջ մտներ նոյեմբերի 9-ից։

Հիշեցնենք․ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայով: 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցեց 220-ը, եւ 120 հազար արցախահայությունն արտագաղթեց Հայաստան` ֆիզիկական բնաջնջումից խուսափելու համար:

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Բայրամովի հայտարարություններին, նկատում է. «Հրադադարի մասին ավելի վատ հայտարարել էր նաեւ Վլադիմիր Պուտինը եւ նշել, որ առաջարկ է արվել, սակայն առաջարկը Նիկոլ Փաշինյանի կողմից մերժվել է: Դրա մասին խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ակնհայտ փաստերի մասին ենք խոսում, ուղղակի այսօր Բայրամովը խոսում է որոշակի մանրամասների մասին, օրինակ, թե ինչ է պարունակում հրադադարի փաստաթուղթը: Գիտեինք, որ հրադադար է առաջարկվել, բայց նրբություններին ծանոթ չէինք, թե ինչ խաղաղապահներ պետք է տեղակայվեին եւ այլն: Այն փաստացի Նիկոլ Փաշինյանի կողմից մերժվել է, իսկ դա գիտեինք բոլորս: Այդ մասով Բայրամովը չի ստում, ինչն ինձ համար խիստ զարմանալի է, որովհետեւ նա տարիներ շարունակ, ադրբեջանական բոլոր ինստիտուտների հետ մեկտեղ, խեղել է ճշմարտությունը, երբեւէ շիտակ խոսք չեն ասել: Այսօր մարդը խոսում է այն բաների մասին, որոնք մենք գիտեինք, պարզապես ինչ-ինչ դետալներ է ավելացրել, որոնք բավականին մոտ են ճշմարտությանը: Բայց այս հայտարարություններն արդեն ցավալիորեն չունեն որեւէ դեր, քանի որ զարգացումները ցույց տվեցին, որ հայանպաստ որեւէ գործողություն, քայլ Նիկոլ Փաշինյանը չի կատարել: Պարզվում է` դեռ 2020 թվականին եղել է Արցախը պահպանելու հնարավորություն, ընդունել Լավրովի փաստաթուղթը, սակայն դա չի արվել: Փաշինյանն արել է դրա ճիշտ հակառակը` հայաթափելով Արցախը, զրկել է ՀՀ-ն անվտանգությունից եւ, որքան էլ ամոթալի է ասելը` նաեւ հացից: Արցախը Հայաստանի նաեւ հացահատիկի պահանջների զգալի մասը բավարարում էր, իսկ այսօր կասկածանքով Ադրբեջանի տարածքով ցորեն են բերում, եւ էկոնոմիկայի նախարարը հպարտությամբ նշում է, որ Հայաստանը Ղազախստանից կարողացել է ցորեն գնել: Կամաց-կամաց բացահայտվում են այն ողբերգությունները, որոնք մեզ հասցրել են այս օրվան»:

Ադիբեկյանը նաեւ անդրադարձավ Փաշինյանի հռետորական հարցին, որ կարող են իրեն սպանել. «Ես այս հայտարարությունից տպավորություն չստացա, որ Փաշինյանը հակված չի եղել գնալ այն քայլերին, որոնց գնացել է: Այդ հայտարարությունը նշանակում է մի բան․ նա Ալիեւին ասել է` ինձ պաշտպանեք, ֆինանսավորեք, երաշխավորեք իմ անվտանգությունը, փող տվեք ինձ, որ ես կարողանամ թիկնապահներ վարձեմ այդքան շատ, ոստիկաններին մեծ, ահռելի աշխատավարձեր տամ եւ ես կանեմ այն, ինչ դուք ցանկանում եք: Ալիեւը, վստահ եմ, չի մերժել Փաշինյանին, տվել է փող, հակառակ դեպքում Հայաստանին որտեղի՞ց այդքան փող, որ այսքան ահռելի գումարներ տրամադրեն ոստիկաններին` Նիկոլի անձնական անվտանգությունն ապահովելու համար: Այս մարդն անգամ զուգարան անվտանգության աշխատակիցների հետ է գնում, ինչի՞ մասին է խոսքը: Փաշինյանը երբեք դեմ չի եղել Արցախը դավաճանելուն, դեմ է եղել սպանվելուն: Նրա այդ հայտարարությունից մի բան եմ հասկանում, որ եթե իր անվտանգության հարցերն ապահովվեն, ինքը հեշտությամբ կզիջի Արցախը: Եկեք հիշենք, թե որ պետություններն են առաջինը ոտքի ելնում, երբ Հայաստանում հականիկոլական ակցիաներ են տեղի ունենում` Ադրբեջանն ու Թուրքիան: Անգամ պատրաստ են Հայաստան զորք մտցնել, միայն թե Փաշինյանի անվտանգությունն ապահովեն»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test