Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի հանձնարարականով՝ հետախուզական խմբի պարեկները կարճ ժամանակում հայտնաբերեցին հանդիպակաց երթևեկող կին վարորդին. ավտոմեքենան տեղափոխվեց «պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ shamshyan.com shamshyan.com

time
Երեկ՝ նոյեմբերի 12-ին, SHAMSHYAN.com-ն իր ընթերցողի տրամադրած տեսանյութն էր հրապարակել, թե ինչպես էր Երևանում՝ Աճառյան փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ընթանալիս 2 ավտոմեքենա չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները՝ հանդիպակաց երթևեկելով, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները ավտոմեքենաներից մեկը հայտնաբերում են, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխովւմ է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Dodge Journey» մակնիշի ավտոմեքենան վարած օրինախախտ վարորդ 23-ամյա կինը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 12-ին մեր ընթերցողը տեսանյութ էր տրամադրել մեզ, որում ակնհայտ երևում էր, թե ինչպես էին 2 ավտոմեքենաներ Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ընթանալիս, ժամը 08-10-ի սահմաներում երթևեկում հանդիպակաց երթևեկելի գոտիով՝ այդ կերպ արհամարհելով ճանապարհային երթևեկությունն ու լուրջ վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար: SHAMSHYAN.com-ը վստահ էր, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, կհայտնաբերեն օրինախախտ վայ-վարորդներին ու կենթարկեն վարչական պաստախանատվության, ինչը դաս կլինի մյուս վարորդներին ու կմտածեն, որ նման կոպիտ խախտում անելու համար կարճ ժամանակում պարեկները կհայտնաբերեն նրանց: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test