Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իշխանությունը որոշել է «կրկին փորձել» hraparak.am hraparak.am

time
Իշխանությունը որոշել է «կրկին փորձել»

Վաղ առավոտյան իրենց բնակարաններից ԱԱԾ դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել բլոգերներ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին։ Ստորացնելով բերման ենթարկելու տեսարանները նկարահանվել են եւ տարածվել համացանցով։ Իսկ փաստաբան Ռուբեն Մելիքյանին տեւական ժամանակ թույլ չէին տալիս մուտք գործի բնակարան եւ փաստաբանական օգնություն ցուցաբերի իր վստահորդին։ Ավելի ուշ տեղեկացանք, որ քրեական վարույթ է հարուցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա։

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ Սաղաթելյանին եւ Սամսոնյանին առաջադրվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի խուլիգանություն հոդվածի 2-րդ մասով․ Խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով (պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով):

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ եւս նույն անձանց նույն մեղադրանքն էր առաջադրվել, որի համար կրկին բերման էին ենթարկել նրանց եւ կալանավորել։ 2 ամիս անց կալանքը փոխվեց ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցով, իսկ դատարանը հետագայում արդարացման որոշում կայացրեց։ Այս իշխանությունը որոշել է «կրկին փորձել», երեւի այն հույսով, որ այսօր այլեւս «իր ասածը չանող դատավորներ չկան»։

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ Ալեն Սիմոնյանն է հաղորդում տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

Հիշեցնենք նաեւ, որ ԱԱԾ-ն քննչական գործողություններ՝ խուզարկություններ է իրականացրել Սամսոնյանի եւ Սաղաթելյանի բնակարաններում, ինչպես նաեւ՝ «Իմնեմնիմի» փոդքասթի գրասենյակում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test