Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իրավաբան․ Փոփոխված օրենքով ՀԾԿՀ–ին իրավունք է տրվել դադարեցնել ՀԷՑ–ի լիցենզիան panarmenian.net panarmenian.net

time
Իրավաբան․ Փոփոխված օրենքով ՀԾԿՀ–ին իրավունք է տրվել դադարեցնել ՀԷՑ–ի լիցենզիան

PanARMENIAN.Net - Հուլիսին էներգետիկայի մասին օրենքում կատարված փոփոխություններով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` ՀԾԿՀ–ին հնարավորություն է տրվել դադարեցնել ՀԷՑ–ի լիցենզիան։ Այդ մասին ասել է փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը` մեկնաբանելով ՀԾԿՀ–ի նոյեմբերի 13-ի նիստի օրակարգում ներառված նախագիծը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին, հայտնում է Sputnik Արմենիան։

Վերլուծելով հնարավոր իրավական զարգացումները՝ Թավադյանը նշել է, որ, եթե լիցենզիան դադարեցվում է, առաջին տարբերակն այն է, որ կառավարությունն առաջարկում է բաժնետիրոջը իրեն վաճառել բաժնետոմսերը, գույքը կամ այլ գույքային համալիրը, որն ապահովում է այդ ամբողջ գործունեությունը։ Ընդ որում, այս գործընթացի ամբողջ ժամանակահատվածում պետական կառավարչի լիազորությունները շարունակվում են։ Եթե սեփականատերը կամ բաժնետերը չի համաձայնում վաճառել, ապա կառավարությունը կարող է այստեղ կիրառել Սահմանադրության 67-րդ հոդվածը, որով նախատեսվում է հարկադիր կարգով օտարել սեփականությունը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով։

Թավադյանը շեշտել է, որ, այդուհանդերձ, ՀԷՑ-ի պետականացման կամ օտարման ցանկացած տարբերակ չի կարող լինել հեշտ կամ արագ։ Նա հիշեցրել է, որ հանձնաժողովի կողմից կայացվող որոշումը հանդիսանում է վարչական ակտ, ու բաժնետերը իրավասու է այն բողոքարկել՝ դատարանում միջնորդելով դրա կատարումը կասեցնել մինչև վերջնական վճռի կայացումը։

«Եթե վարչական ակտի կատարումը կասեցվի, ապա օտարման գործընթացը, բնականաբար, նույնպես կկասեցվի։ Հակառակ դեպքում կգնան հանրության գերակա շահերի ընթացքում օտարման տրամաբանությամբ, որը օրենսդրական էլի բավականին բարդ գործընթաց է և կրկին արագ չի լինելու»,– նշում է մեր զրուցակիցը։

Փաստաբանի խոսքով՝ նման դեպքում կառավարությունն արդեն կարող է սկսել գույքի գնահատման փուլը, ինչից հետո միայն այն ձեռք բերելու գործընթացը կսկսվի։

«Եթե վարչապետը հայտարարում է, որ բաժնետոմսերը կամ գույքային համալիրը ՀՀ–ին վերադարձնելուց հետո հնարավոր է այն հանձնի այլ մասնավոր օպերատորի, ստացվում է, որ այստեղ խնդիրը ոչ թե պետության վերահսկողության ավելացումը կամ տնտեսական գործընթացների նկատմամբ պետության ազդեցության ավելացումն է, այլ գույքի վերաբաշխունը։ Եթե մենք խոսում ենք հանրային գերակա շահի մասին, ապա այս դեպքում այդ շահը չի հետապնդվում»,– նկատել է Թավադյանը։

Թավադյանը, ընդունելով ոլորտում առկա հիմնախնդիրները, միաժամանակ բարձրացրել է մի քանի սկզբունքային հարց։

«Ինչո՞ւ իրավական նույն մոտեցումը չի ցուցաբերվում հանրային այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունների նկատմամբ, ինչո՞ւ նմանատիպ օրենք ընդունվեց միայն ՀԷՑ–ի նկատմամբ, և ոչ նաև ջրամատակարարող կամ գազամատակարարող ընկերության նկատմամբ։ 2-րդ եթե մենք խոսում ենք այնպիսի կարգավորման մասին, որ պետությունը պետք է ղեկավարի էներգետիկայի ոլորտը, ապա առանց սեփականության իրավունքի չեղարկման էլ այդ հնարավորությունը կա։ Հենց Հանրային ծառայությունները կարգավորող օրենսդրությունը բավականին լայն հնարավորություններ է տալիս սրա համար»,- ասել է մասնագետը։

Նա հիշեցրել է, որ հուլիսին «Տաշիր կապիտալ» ընկերությունը դիմել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտ՝ պահանջելով ՀՀ-ին ձեռնպահ մնալ օրենքների փոփոխությունների կիրառությունից, ինչպես նաև ընկերության պետականացմանն ուղղված քայլերից, ներառյալ՝ պետական կառավարիչ նշանակելու հնարավորությունից։

Չնայած այն հանգամանքին, որ արբիտրաժը դրական ընթացք է տվել հայցին, ՀՀ կառավարությունը շարունակել է իր նախանշած գործելակերպը։ Թավադյանի խոսքով, սա պայմանավորված է այն դրույթներով, որոնք սահմանվում են Նյու Յորքի կոնվենցիայով ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով. վերջիններս թույլ են տալիս արբիտրաժային վճիռը չկատարել, եթե դա հակասում է հանրային կարգին։

«Հիմա մենք ունենք այնպիսի իրավիճակ, երբ պետությունը` ի դեմս թե՛ արդարադատության նախարարի, թե՛ կառավարության միջազգային իրավական ատյաններում ներկայացուցչի, ասել է, որ մենք հանրային կարգի խնդիր ունենք։ Բնականաբար, դատարանը կարող է հանրային կարգի այդ հակասության հիման վրա արգելել կամ չճանաչել արբիտրաժային վճիռը և չկատարել։ Այդպիսի հնարավորություն նախատեսված է։ Իսկ թե ինչքանով է դա իրավաչափ, սա արդեն այլ հարց է»,– նկատել է իրավաբանը։

Նոյեմբերի 13-ին կայանալիք ՀԾԿՀ նիստում նախատեսվում է քննարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test