Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ջրի ճգնաժամ Իրանում. Հայաստանը կարո՞ղ է օգնել հարևանին sputnik sputnik

time
Ջրի ճգնաժամ Իրանում. Հայաստանը կարո՞ղ է օգնել հարևանին
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թեհրանում առաջացած ջրի խնդիրը լուծելու հարցում Հայաստանը գրեթե անկարող է օգնել Իրանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ջրային ոլորտի փորձագետ Կամո Աղաբաբյանը։
Իրանի մի քանի շրջաններում խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիրներ են ի հայտ եկել երկարատև երաշտի պատճառով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ անձրևների բացակայության պատճառով մայրաքաղաքում խորանում է ջրի ճգնաժամը խորանում է, ու եթե մինչև նոյեմբերի երրորդ տասնօրյակը անձրև չգա, ստիպված կլինեն տարհանում իրականացնել։
«Հայաստանից Իրան ջուր տեղափոխելու տարբերակը ես գրեթե անհավանական եմ համարում, հատկապես Թեհրանի պես մեծ քաղաքի սպառման հսկայական ծավալների պարագայում։ Հայաստանն ինքը շատ մեծ ռեսուրսներ չունի։ Գուցե ինչ–որ մասնավոր կետեր սահմանամերձ գոտիներում ինչ–որ քանակի ջուր հնարավոր լինի հասցնել խիստ անհրաժեշտության դեպքում, բայց դա միայն էպիզոդիկ բնույթ կկրի»,– ասաց Աղաբաբյանը։
Փորձագետը նշեց, որ շուրջ 10 տարի առաջ փորձ է արվել հաշվարկել` որքանով ՀՀ–ն կկարողանա օգնել տարածաշրջանի երկրներին ջրային խնդիրների ծագման դեպքում։
«Այն ժամանակ դիտարկվում էր Հայաստանի ջրաղբյուրներից, կոնկրետ` Շաքիի աղբյուրներից 1000 լիտր վայրկյանում ջուր տեղափոխելու հնարավորությունը։ Բայց նման ծրագիրը բավական թանկ կարժենար, որովհետև 2 երկրների միջև լեռնանցքներ, բարձր լեռներ են, և ջրի տեղափոխումը ֆինանսական լուջ ռեսուրսներ կպահանջեր։ Բացի այդ, կար նաև ջրի որակական խնդիր` ինչ վիճակում տեղ կհասնի մի քանի հազար կմ խողովակաշարով անցնող ջուրը։ Հատկապես խմելու ջրի դեպքում այդ տարբերակը խիստ կասկածահարույց է»,– ասաց Աղաբաբյանը։
Իրանի աշխարհագրական դիրքը և գետային ավազանների սակավությունը հաշվի առնելով` փորձագետը չի բացառում, որ այդ երկիրն առաջիկայում պարբերաբար բախվի ջրի խնդրին, ընդ որում` ոչ միայն խմելու, այլև ոռոգման։
Խնդրի լուծման ամենաարդյունավետ ու փորձված տարբերակը նա համարում է ծովի ջուրն աղազերծելը և որպես քաղցրահամ ջուր մատակարարելը։ Այս մեթոդն արդեն իսկ լայն կիրառում ունի աշխարհում, հատկապես արաբական սակավաջուր երկրներում։
«Ծովի ջուրն աղազերծելու տարբեր մեթոդներ կան, հիմնականում` հակադարձ օսմոսի մեթոդը։ Օրինակ` Սաուդյան Արաբիայի 5 մլն բնակչությամբ Ջիդդան քաղաքի համար ծովից են ջուր վերցնում, ամբողջությամբ աղից մաքրում։ Էր Ռիադը` մայրաքաղաքը, որը գտնվում է ծովից բավականին հեռու`մոտ 600 կմ, նորից միայն ծովի ջուրն է օգտագործում։ Նույնը կարելի է ասել Արաբական Էմիրությունների, Կատարի, Քուվեյթի մասին, որոնք նույնպես օգտագործում են ծովի աղազերծված ջուրը»,– ասաց մասնագետը։
Աղազերծման մեթոդը, սակայն, բավական թանկարժեք տեխնոլոգիա է, որի կիրառումը մի քանի անգամ թանկացնում է ջրի ինքնարժեքը։ Աղաբաբյանի խոսքով` նույն Սաուդյան Արաբիայում 1 խմ ջրի աղազերծման արժեքը մոտավորապես 1․5 դոլար է։ Իսկ, օրինակ, ճապոնական տեխնոլոգիաների շնորհիվ աղազերծումը 1 խմ ջրի գինն ավելացնում է 0.5 դոլարով։ Բայց սա դեռ ամբողջ արժեքը չէ, այս գումարին ավելանում են նաև մատակարարման ծախսերը` ջուրը վերածելով բավական թանկ ապրանքի։
«Իրանն ունի Կասպից ծով հյուսիս–արևելքում, հարավում ունի Պարսից ծոց։ Այդ ջրերը կարող են աղազերծել և օգտագործել։ Կարծում եմ` այս փուլում տվյալ կարգի երկրի համար երևի միակ գործիքն է»,– ընդգծեց Աղաբաբյանը։
Իրանի ջրային ռեսուրսները հիմնականում երկուսն են` բնական աղբուրներն ու խորքային հորերը։ Թեհրանում սպառվող ջրի 30 տոկոսը ստանում են քաղաքի տակ գտնվող խորքային հորերից, 70 տոկոսը`ջրամբարներից։ Այսօր ջրամբարները եղանակի պատճառով գրեթե ցամաքել են, իսկ խորքային հորերի պաշարները սահմանափակ են և չվերականգնվող, քանի որ հողի շերտերում ջուրը կուտակվում է դարերի, հազարամյակների ու նույնիսկ միլիոնավոր տարիների ընթացքում։
Թեհրան նահանգի ջրամատակարարման ընկերության գլխավոր տնօրեն Բեհզադ Փարսան նոյեմբերի 2-ին նախազգուշացրել էր, որ Իրանի մայրաքաղաքը խմելու ջրով ապահովող 5 ջրամբարներից մեկում` Ամիր Քաբիրի ջրամբարում, ջրի պաշարները կբավականացնեն առավելագույնը 2 շաբաթ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test