Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Սահմանապահների նոր հրամանատարին նշանակել են, որ նոր տարածքնե՞ր հանձնի  hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Սահմանապահների նոր հրամանատարին նշանակել են, որ նոր տարածքնե՞ր հանձնի 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակում է արել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի, Գարիկ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»: Բանակին առնչվող շրջանակներից ասում են, որ այս նշանակումը պատահական չէ: Մեզ պատմեցին, որ ժամանակին Արցախում կռված` Մարտակերտի հրամանատարներից է Գարիկ Մուրադյանը, որը պարտությունը, հող հանձնելը ծանր է տարել եւ Տավուշի մարզում Ադրբեջանին տարածքներ հանձնելու նախօրյակին իր վերադասին հայտարարել է, որ ինքը հող հանձնող չէ:

«Իր վերադասին հավատացրել էր, որ ինքը տարածք հանձնող չի: Ասում էր` կռված տղա եմ: Շատ մարդկանց ներկայությամբ, նաեւ Նոյեմբերյանում է ասել՝ ինքը նոյեմբերյանցի է, թե ո՞նց կարող է իրեն թույլ տալ հայրենիքից տարածք հանձնել, բայց իրականում ինքը վերջում խելոք հրահանգները կատարեց, ու երբ իրեն հարցրել էին՝ բա ասում էիր, թե մի միլիմետր հող չկա տալու, բա ո՞նց խելոք հրահանգը կատարեցիր, ասել էր՝ դե, ինձ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնին են ներկայացրել, կոպիտ ասած, խաղից հելնում եմ: Ցավալին այն է, որ սրա նմանին նշանակել են, որ Վերին Ոսկեպարը, Բերքաբերի այն հատվածը, Այգեհովիտի հատվածը, Կայարանի հատվածը, Տավուշի մարզում ինչքան տեղ կա, սիրուն հանձնի: Ինքն արդեն սովորել է հանձնելուն, համակերպվել է դրա հետ, երեւի մի երկու կոմպրոմատ էլ դրել են դիմացը, պաշտոնն էլ տվել են, ասել են՝ պիտի հանձնես»,- ասաց «Հրապարակի» աղբյուրը:

Սակայն սա դեռ ամբողջը չէ: Գարիկ Մուրադյանը եղել է Նոյեմբերյանի գնդի հրամանատարը, երբ Բաղանիսի ու Ոսկեպարի տարածքները զիջել են Ադրբեջանին, նրա պատասխանատվության տակ է ընթացել այդ գործընթացը, քանի որ այդ տարածքները եղել են նրա գնդի վերահսկողության տակ: «Ինքն էլ ամբողջ օրը լծվել էր պայմանագրային զինծառայողներին համոզելու գործին, որ խաղաղություն է, հանուն խաղաղության պիտի հանձնենք այս տարածքները: Այդ դիրքերում ժամկետային զինծառայողներ չկային, միայն պայմանագրայիններ կային: Նրանց էլ տարբեր տեղերից հավաքել, բերել էին: Տղերքը սկզբում բոլորն ասում էին՝ ախպեր, սա էլ որ հանձնենք, շրջվենք, կտեսնենք, որ մեր տներին ենք հասնում ոնց որ, ինչ ուզում են՝ անեն, մենք մեզ թույլ չենք տա: Հետո, չգիտես ինչի, բոլորը համաձայնեցին, ու այդտեղ մեծ է իր՝ Գարիկ Մուրադյանի դերը․ ինքն է համոզել, իրեն բերել են, որ հանձնի»,- շեշտեց մեր աղբյուրը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test