«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
ԶԼՄ-երին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Վազգենց Սաղաթելյանը նոյեմբերի 13-ի առավոտյան «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ դիմակավորված անձինք մտնում են իր տուն։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ իր հերթին հայտնել էր, որ դիմակավորված իրավապահները նաև Նարեկ Սամսոնյանի տուն են մտել։
Ավելի ուշ Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Նարեկ Սամսոնյանին ձերբակալել ու տարել են Քննչական կոմիտե։ Մելիքյանը նշել է, որ քրեական վարույթը «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակների նկատմամբ նախաձեռնվել է խուլիգանության հոդվածով։
Փոդքաստի մյուս հաղորդավարը՝ Վազգեն Սաղաթելյանը ևս Ֆեյսբուքում գրել էր, որ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները իր տուն են մտել:
Փաստաբան Արսեն Բաբայանը լուսանկար է հրապարակել Վազգեն Սաղաթելյանի տան բակից, գրելով, որ իրեն ներս չեն թողնում մտնել: Ավելի ուշ տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Սաղաթելյանին ևս ձերբակալում են:
Քննչական կոմիտեից հայտնել են միայն, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test