Սկիզբը՝ այստեղ:
2018-ին, հեղափոխության հաղթական օրերին, Նիկոլ Փաշինյանի ամենաաղմկոտ եւ ամենահուզիչ խոստումը եղավ՝ «Կոռուպցիան Հայաստանում արմատախիլ ենք անելու եւ վերջ!»: Ժողովուրդը լսեց ոչ թե խոսք, այլ դատավճիռ։ Հույսի մեջ ապրող երկիրը հավատաց, որ վաղվանից կեղծ վարույթները, «ատկատները», գաղտնի ծրարներն ու պետական փողերի լվացման սխեմաները անցյալ են դառնալու։ Սակայն տարիներն անցան, եւ իրականությունը ցույց տվեց՝ այս խոստումն ավելի շատ շուկայական լոզունգ էր, քան պետական քաղաքականություն։
Օրինակը բերենք առողջապահության ոլորտում։ Հիվանդանոցներում մարդիկ շատ հաճախ, իրենց պալատը սպասարկող, օրինակ, մաքրուհուն կամ բուժքրոջը շատ հաճախ ամենաչնչին գումարային շնորհակալությունը փորձում էին հայտնել, իսկ հիմա ներքեւի օղակներում աշխատող սպասարկող անձնակազմին խստիվ արգելվում է անգամ 100 դրամ տալը, իսկ գլխավոր բժիշկները լավ վերաբերմունք ստանալու ոչ մի խնդիր չունեն։
Կոռուպցիայի ձեւափոխում, ոչ վերացում։ Փաշինյանի իշխանությունը խոստացավ «ծայրից ծայր» մաքրում, բայց ի՞նչ եղավ գործնականում։ Կոռուպցիան պարզապես տեղափոխվեց մի կենտրոնից մյուսը։ Եթե նախկինում այն ավելի փակ, դասական համակարգում էր, ապա նոր իշխանության օրոք այն դարձավ ավելի անտեսանելի, ավելի «բարեփոխված» տեսքով։
Նախարարների, մարզպետների ու տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում սկսեցին ի հայտ գալ քաղաքական հավատարմության հիմքով տրված պաշտոններ։ Պետական գնումներում հայտնվեցին նոր անուններ՝ իշխանությանը մոտ կանգնած բիզնեսներ։ Շուկայական մենաշնորհների փոխարեն հայտնվեցին «թույլտվությամբ մենաշնորհներ»։ Այդ ամենը դասական կոռուպցիա է, պարզապես «Նոր Հայաստան, նոր կոռուպցիայի ձեւեր»։
Փաշինյանը անընդհատ հայտարարում էր, որ «ինքը ոչ մեկին թույլ չի տա», բայց իրականում իշխանության ներսում ձեւավորվեց քաղաքական պաշտպանությամբ օժտված նեղ շրջանակ, որը ստացավ լայն իրավական ազատություն։
Օրինակ՝ պետպատվերների բաշխման սխեմաներ, պետական բյուջեի մի շարք թղթային հիմնավորումներ, համայնքային մրցույթներում նախապես հայտնի հաղթողներ։ Սրանք կոռուպցիայի դասական օրինակներ են՝ թղթի տակ թաքնված։ Փաշինյանի ամենամեծ մանիպուլյացիան այն էր, որ հակակոռուպցիոն պայքարը վերածեց նախկինների դեմ ուղղված ցուցադրական արշավի։ Նա խոստացավ «կոռուպցիայի արմատախիլ անելու գործընթաց», բայց իրականում կենտրոնացավ մեկ նպատակի վրա՝ ցույց տալ, որ այս պարագայում էլ են նախկինները կրում մեղավորության ողջ չափաբաժինը։
Արդյունքում՝ իրական համակարգային ոչ մի բարեփոխում չկատարվեց, իրավական պատասխանատվություն գրեթե ոչ ոք չկրեց, դատական գործերը փլվեցին ապացույցների բացակայության պատճառով, իսկ իշխանության ներսում ձեւավորվեց նույն կոռուպցիոն տրամաբանությունը՝ նոր դեմքերով։ Ամենավտանգավոր ստերից մեկը հենց սա է, որովհետեւ այն ոչ միայն չվերացրեց խնդիրը, այլ վերարտադրեց այն, ավելի խորքային մակարդակում։ Քանի դեռ կոռուպցիան մնում է քաղաքական լոյալության վրա հիմնված, ոչ թե օրենքի ու ինստիտուտների, քանի դեռ պաշտոնները տրվում են ոչ թե կարողությունների, այլ «հավատարմության» համար, քանի դեռ պետությունը ղեկավարվում է մենաշնորհային մտածողությամբ, Հայաստանում կոռուպցիան չի վերանա։ Փաշինյանի «վերջ» հայտարարությունը կեղծ էր, որովհետեւ վերջը չէր, այլ նոր սկիզբ։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀՀԿ խորհրդի անդամ
«Առավոտ» օրաթերթ 13.11.2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test