Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քանդելու ձեւը գտել է hraparak.am hraparak.am

time
Քանդելու ձեւը գտել է

Պետական տարբեր համակարգեր քանդել-ապամոնտաժելու գործընթացը տարբեր կերպ է արվում: Մի դեպքում նախարարությունները միավորում են ու կառավարության կամայական կառուցվածք ստեղծում, որտեղ սուպերնախարարություն կոչվածները չեն աշխատում: Ասենք` գյուղատնտեսության նախարարությունը վերացնում են` գյուղով զբաղվող 2 վարչություն մտցնում էկոնոմիկայի նախարարության մեջ, իսկ էկոնոմիկայի նախարար նշանակում մի շոումենի, ՔՊ-ական քարոզչի, որն ամբողջ օրը լայվերով ու իշխանական քարոզչությամբ է զբաղված:

Գիտությունների ակադեմիան լուծարում են` դարձնում հիմնադրամ, գիտության ու բուհերի կառավարումն էլ հանձնում Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի, այսինքն` Սարգիս Հայոցյանի տնօրինությանը, որն արդեն 5 տարի է՝ պաշտոնավարում է` 20 թվից, բայց այս տարիներին գեթ մեկ դրական կարծիք չենք լսել նրա մասին: Համակարգը քանդելու լավագույն ձեւն ապաշնորհ մեկին այդ համակարգի գլխին կարգելն է, որ մի քանի ամսում գործող կառույցից միայն հիշողությունը մնա, եւ մարդիկ երանի տան նախկին ղեկավարին: Ընդամենը եկեք հիշենք, թե քանի կառույց է այս իշխանությունը նման ձեւով հողին հավասարեցրել:

Մենք առաջ էլ գոհ չէինք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից, բայց Վահագն Խաչատուրյանի համեմատ նա նախագահի էտալոն էր: Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանով, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանով, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանով էլ հիացած չէինք, բայց նրանց իրավահաջորդներն ուղղակի կատաստրոֆա են: Նույն սկզբունքով ՔՊ-ն ոչնչացրեց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Սահմանադրական դատարանը, Հանրային խորհուրդը` դրանց բոլորի գլխին անդեմ կամակատարներ նշանակելով: Նույնիսկ տեսչական մարմինների ղեկավարներն այսօր մի քանի կարգ զիջում են նախորդներին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test