Ադրբեջանի տարածքով` Ղազախստանից Հայաստան ցորեն ներմուծելու թեման իշխանությունների գլխին փորձանք է դարձել: Պարզվում է, սննդի համար նախատեսված ցորենն իրականում չորրորդ կարգի ցորեն է, որը պիտանի չէ անգամ անասնակերի համար: Կան տեղեկություններ, որ անգամ այդ ցորենը վարակված է, իսկ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե ցորենն իսկապես վարակված է, այն կարող է վարակել հայկական հողերը և ահռելի վնասներ հասցնել հայկական առանց այդ էլ մի կերպ գոյատևող գյուղատնտեսությանը:
Այս աղմուկին ի պատասխան Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որն իրեն Դեմբո էր երևակայում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, անդրադառնալով ցորենի հետ կապված սկանդալին, նշելով հետևյալը. «Ժողովուրդ ջան, չգիտեմ ինչից եք զարմացել, բայց Հայաստան միշտ եկել է ու կգա և’ 1-ին կարգի, և’ 2-րդ կարգի, և’ 3-րդ կարգի և’ 4-րդ կարգի ցորեն։
Ավելին, 4-րդ կարգի ցորեն Հայաստան եկել է ոչ միայն հիմա, ոչ միայն Սերժի, Ռոբի ու Լևոնի ժամանակ, այլև Դեմիրճյանի, Զարոբյանի, Քոչինյանի ու իրենցից առաջ եղած մարդկանց ժամանակ։
Սիրում եմ բոլորիդ։ Այդ թվում նրանց, ովքեր առավոտյան իրենց կերած հացը համարում են անասնակեր»:
Ի պատասխան Պապոյանի անհեթեթ պնդումների` ֆեյսբուքահայությունը, ինչպես ասում են, «կատոկել» է Պապոյանին:
Մեկնաբանություններից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
Հովհաննես Իշխանյան. «Սիրելի ընթերցողներ,
Նաև չենք հանդուրժելու, որ մեր իրավունքների ոտնահարումը, մեր դեմ հանցագործությունների դատական հայցերը հետ կանչելը ծախում են մեզ վրա ցորենով:
Հասկանալի է, որ 7 տարի, օգտվելով ժողովրդի անտեղյակությունից ամենօրյա ռեժիմով ցեղասպնություն են իրագործում, բայց մեր իրավունքները խմոր չի, որ ցորենով հունցվի:
Ցորենն իրենք թող ուտեն, իսկ երբ պաշտպանված է մեր իրավունքները մենք ունենք և՛ ցորեն, և՛ օջախ»:
Կարինե Հարությունյան. «Գոնե փիառի համար առաջին անգամը 1-ին սորտ բերեիք…»
Գոռ Եգորյան. «Տեսնես, որ Քոչարյանն ու Սերժը չլինեին, ինչ էիք անելու»:
Աշոտ Եղիազարյան. «Հա բայց խոստացել ես՝ առաջինը դու պիտի ուտես»:
Արմինե Թևոսյան. «Դե փառք Աստծո, որ հիմա էլ էդ ժամանակներից բան չի փոխվել, ոնց անասունի տեղ էին դնում ժողովրդին, էդպես էլ դուք եք շարունակում, թե չէ մի հասել ես Այրում, մի շնչակտուր ուղիղ եթեր էիր մտել, թե հեհե՜յ ժողովուրդ, մենք նորօրյա փրկիչներս հաց ենք բերել։ Լսե'ք, երկիրը դարձրել եք անասնաֆերմա` բոլոր անասունները հավասար են, բայց որոշներն ավելի հավասար սկզբունքով։ Եթե նախկինում կար բևեռացում միայն ժողովրդի ու իշխանության միջև, դուք ատելությունը, նողկանքը, հրեշավոր մարդատյացությունը մտցրել եք հասարակության յուրաքանչյուր անդամի կյանք։ Նախկին սոցիալական անարդարությանը գումարվել է, ազգային, մարդկային, արժեքային անարդարությունն ու ատելության ամենօրյա դոզան։ Գոնե սուս_փուս կերած անասնակերի մասին մեզ ոչ ոք դհոլ-զուռնով չէր հայտարարում։ Տեղներդ վեր ընկեք էլի, զզվանքներ։ Սա էլ ձեր ղեկավարի քաղաքական, բարոյական, գաղափարական լեքսիկոնով ասեմ, որ ընկալեք»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test