Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Էդ ֆրանսիացին Կասկադը չի էլ տեսել, էսքիզն ուղարկել է, էստեղ անցկացրել են. Դավիթ Ստեփանյան aravot.am aravot.am

time
Էդ ֆրանսիացին Կասկադը չի էլ տեսել, էսքիզն ուղարկել է, էստեղ անցկացրել են. Դավիթ Ստեփանյան

«Էդ ֆրանսիացին նույնիսկ Կասկադը չի էլ տեսել, Կասկադում չի էլ եղել է, նստել էսքիզն արել, ուղարկել է: Հիմա այլընտրանք չտալով՝ այդ էսքիզն անցկացրին »,- այսօր Կասկադ համալիրի արդիականացման նախագծի հանրային քննարկման ժամանակ ասաց «Ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի» անդամ Դավիթ Ստեփանյանը:

Նա անդրադարձավ Կասկադի արդիականացման վերաբերյալ տարբեր փորձագիտական կարծիքներին: Մի մասը պնդում է՝ վերնամասը չենք կարող իրականացնել հեղինակի՝ Ջիմ Թորոսյանի նախագծով, եթե նա ողջ չէ, մեխանիկական, բուտաֆորիկ մոտեցում կլինի: Մի մասն ասում է՝ 50 տարի առաջվա նախագիծը նույն կերպ չպետք է իրականացվի, փոփոխություններ են պետք: Կան լրիվ ուրիշ, բայց եղածին ներդաշնակ փոփոխություններ առաջարկողներ:

«Ինչու եմ այդ մոտեցմանը դեմ, որովհետեւ աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, որ հեղինակը մահից հետո կառույցը անավարտ է թողել, նրա մահից հետո է կառուցվել: Եթե այդ մտածողությամբ շարժվեինք չէինք ունենա օպերան, որտեղ Թամանյանը միայն առաջին քայլն էր տեսել, ոչ էլ Սարդարապատի թանգարանը»,- ասաց Ստեփանյանը:

Նա նկատեց, որ մենք կարծես թե ստեղծում ենք քաղաք-պետություն. «Մարզերը դատարկում ենք, կեղտոտում ենք Երեւանը՝ այդպես ջարդելով ՀՀ ողնաշարը. սա ամենամեծ աղետալի սխալն է»:

Նրա խոսքով՝ ազատ տարածությունները մարզերում, որոնք մնում են խնամքից դուրս ու անբնակ, դրանք հանձնվում են այն մարդկանց, որոնք նկրտումներ ունեն դրանց հանդեպ. «Կոնկրետ մեր հարեւանները: Աչքներիս առաջ երկրի կեսը գնաց: Այն ահռելի կապիտալը, անխնամ բերքն, որ լցվում է Երեւանի գլխին, մի ինչ-որ տոկոսը, եթե ուղղորդվեր սահմաններ, ամրաշինական աշխատանքներ իրականացնելու, ոչ այդքան զոհ կունենայինք, ոչ այսպիսի խնդիրներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test