Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վարդան Ղուկասյանին սատարած 25 մեղադրյալներ՝ Արթիկ քրեակատարողականում aravot.am aravot.am

time
Վարդան Ղուկասյանին սատարած 25 մեղադրյալներ՝ Արթիկ քրեակատարողականում

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը՝ հոկտեմբերի 20-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում կատարվող քննչական գործողություններին խոչընդոտելու, զանգվածային անկարգություններ կատարելու, ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, 452 հոդվածի 3–րդ մասով, և 468-րդ 1-ին կետով։

43 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 26-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Այս մասին մեզ տեղեկացրեց Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Մելքոնյանը, որը գրություն էր հղել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին՝ հետաքրքրվելով, թե քանի՞ հոգի կալանավորված կա ու ովքե՞ր են նրանք։

Մհեր Մելքոնյանը մեզ նաև փոխանցեց, որ ըստ քննչական կոմիտեի, կալանավորվածներից 25-ը պահվում են Արթիկ քրեակատարողական հիմնարկում, նրանցից միայն մեկին են տեղափոխել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ։

Խոսքը Գյումրու համայնքապետարանի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի ժ/պ Արթուր Մեսրոպյանի մասին է։

Ի դեպ, դատարանի որոշմամբ 26 մեղադրյալներից 24-ի այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակվել է ՝ բացառությամբ պաշտպանի, մերձավոր ազգականների, քննչական ու այլ վարութային գործողությունների մասնակից անձանց։

Մհեր Մելքոնյանին նաև տեղեկացրել են, որ հետախուզվող անձինք չկան։

Նշենք, որ երեկ Գյումրու ավագանու նիստերի դահլիճում ավագանու անդամների հետ հանդիպման ժամանակ Վարդան Ղուկասյանի պաշտպանական խմբի անդամ Զարուհի Փոստանջյանը սա քաղաքական հետապնդում էր որակում՝ պնդելով, որ որևէ տուժած ոստիկան չկա, այդ ինչպես է կատարվել բռնություն նրանց նկատմամբ։

«Չունենք գեթ մեկ վիրավոր ոստիկան, այսինքն՝ եթե իրենք ասում են զանգվածային անկարգություններ են եղել, մի հատ ցույց տվեք՝ ո՞վ է տուժել, ցույց տվեք մի ոստիկան, որի ձեռքը կամ մատը քերծվել է, ոչ մեկը չի տուժել, տուժող չկա; Մենք ենք տուժել, Գյումրիի քաղաքապետարանն է տուժել, որի վրա ոստիկանական զորքի հարձակում է տեղի ունեցել ունեցել և քաղաքապետարանի գույքի վնասում։ Ես տեսել եմ կանանց, որոնց ձեռքերն են վիրավորված եղել», -ասաց Զարուհի Փոստանջյանը։

Մանրամասները՝ Տեսանյութում

Այդ հատվածը՝ 38.12 րոպեից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test