«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, թե Հայաստանում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության (MI6) աջակցությամբ ստեղծվել է արտաքին հակահետախուզության նոր ծառայություն եւ ցնծությամբ ողջունել էր այդ փաստը։ Մեզ զարմացրեց այդ հայտարությունը, որը նշանակում է, որ Հայաստանի ինքնիշխանությունի հուշ անգամ չի մնացել եւ օտար երկրների հատուկ ծառայությունները զավթել են Հայաստանը: Բարեբախտաբար այսօր Նիկոլ Փաշինյանը հերքեց այդ տեղեկությունը` զարմանալով լրագրողների տված հարցից. «Ոնց ասեմ, որ ձեր համար հանկարծ վատ չհնչի, որտեղի՞ց էիք կարդում, կներեք, դա անհեթեթություն է» եւ հիշեցրեց, որ Հայաստանում կա Արտաքին հետախուզական ծառայություն։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով այն հայտարարություններին, թե Հայաստանում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության (MI6) աջակցությամբ ստեղծվել է արտաքին հակահետախուզության նոր ծառայություն, նկատեց. «Այս հարցին ես նայում եմ ոչ որպես ռուսամետ, ոչ էլ արևմտամետ: Նման հարցերին պետք է նայել հայաստանակենտրոն տեսանկյունից: Եթե հանդես ենք գալիս հայաստանակենտրոնության դիրքերից, ապա բնականաբար քո ուժային կառույցները, քո երկրի հատուկ ծառայությունները պետք է գործեն լրիվ անկախ, այո, համագործակցել այս կամ այն պետության հատուկ ծառայությունների հետ, դա այլ հարց է: Ինչ վերաբերում է ԿԳԲ, ՊԱԿ անվանումներին, որոնք մեր ժողովուրդը սիրում է պարբերաբար կիրառել, ապա վաղուց այդ կենտրոնները գոյություն չունեն, այժմ ուղղակի ռուսական հատուկ ծառայություններ են գործում: Ասեմ, որ Հայաստանը ԽՍՀՄ-ից ժառանգություն է ստացել պրոֆեսիոնալ հատուկ ծառայություններ: Եթե խոսքը մեր ԽՍՀ պետական անվտանգության հենքի վրա ստեղծված ծառայությունների մասին է, ապա այստեղ աշխատել ու ծառայել են հայրենասեր ու պրոֆեսիոնալ անհատներ:
Արտաքին հետախուզություն, ռազմական հետախուզություն, սահմանապահ ծառայություններ և այլն: Բնականաբար, երբ անկախացանք, ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները ներկայացնում են իրենց հրամայականները հատուկ ծառայություններին: Ասել, թե մեր հատուկ ծառայությունները ԿԳԲ-ի ուղիղ ազդեցության տակ են եղել, կեղծիք է, այլ հարց է, որ եղել է ուղիղ համագործակցություն ամենատարբեր ասպարեզներում, ինչը շատ բնական է: Ռուսաստանին ձեռնտու է սուբյեկտայնություն ունեցող Հայաստանի գոյությունը ռեգիոնում: Այն մարտահրավերները, որոնք սպառնում են Հայաստանին, լայն առումով սպառնում են նաև ՌԴ-ին: Այս ընդհանուր շահերի հիմքում դրվել է սերտ համագործակցություն երկու երկրների հատուկ ծառայությունների միջև, սակայն մենք մեր ուրույն սպեցիֆիկ խնդիրներն ունենք: Այժմ իշխանության են բերվել արևմտյան խամաճիկներ: Ես այս մարդկանց չեմ համարում արևմտամետ, նրանք ուղղակի խամաճիկներ են: Արևմուտքը, երբ ինչ-որ մի երկրի վերցնում է իր տոտալ ազդեցության տակ, նախ և առաջ փորձում է իր վերահսկողության տակ վերցնել տվյալ երկրի ուժային և հատուկ ծառայությունների վերահսկումը: Ակներև է, որ անգամ սառը պատերազմի տարիներին, նաև հիմա Արևմտյան Եվրոպայի, հետագայում նաև ամբողջ Եվրոպայի հատուկ ծառայությունները եղել են Ամերիկյան կենտրոնական հետախուզության վարչության շատ լուրջ ազդեցության տակ, եթե չասենք, որ եղել են ֆիլիալը: Նրանք ծառայել են ԱՄՆ-ից եկող ընդհանուր նպատակներին, այժմ նույն բանը մեր պարագայում է կատարվում: Հայաստանը ամերիկյան և բրիտանական ֆիլիալ դարձնելու մասին է այս ամենը: Մենք ինքնիշխանության լրջագույն խնդրի, կորստի հետ գործ ունենք: Մի բան է համագործակցությունը, մեկ այլ բան, երբ երկրիդ ուժային ոլորտը, հատուկ ծառայությունները ևս գտնվում են այլոց վերահսկողության տակ: Այդ ճանապարհով, ըստ էության, ոչ մեկը մեզ և մեր շահերին չի ծառայելու: Ծառայելու են իրենց շահերին: Այս ամենը չի կարող աղերս ունենալ հայկական շահերի հետ: Ի դեպ, այդ երկու գերտերություններն ունեն ընդգծված հակառուսական տրամադրություններ, թեպետ հիմա ԱՄՆ-ն դոզան թուլացրել է, սակայն մենք դառնալու ենք ավելի շատ բրիտանական գործիք: Թրամփը ռուսների հետ սուր առճակատման ֆոնը մեղմել է, Բրիտանիան այստեղ ամենաշահագրգռվածն է»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test