Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչ է արել Քոչարյանը նախագահ դառնալուց հետո. Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի նիստում մանրամասնել էր. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Ինչ է արել Քոչարյանը նախագահ դառնալուց հետո. Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի նիստում մանրամասնել էր. տեսանյութ

Ամիսներ առաջ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասել է.

«Ի՞նչ է ուրեմն անում Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահի պաշտոնակատարի, ապա նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո. Լեռնային Ղարաբաղին զրկում է բանակցությունների մասնակցի կարգավիճակից, այսինքն՝ Քոչարյանի Հայաստանի նախագահ դառնալուց հետո Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները բանակցություններին չէին մասնակցում, մինչդեռ դրանից առաջ մասնակցում էին լիարժեք:

Որ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանի նախագահ դառնալու պահին Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիարժեք կողմ էր, ապացուցվում է նաև այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «Ընդհանուր պետություն» փաթեթը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 1998թ. նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Լեռնային Ղարաբաղին:

Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ էր արդեն 5 ամիս: Բայց սա վերջին փաթեթն էր, որ համանախագահողների կողմից ներկայացվեց նաև Լեռնային Ղարաբաղին: Դրանից հետո այլևս Լեռնային Ղարաբաղին փաթեթ չի ներկայացվել: Լեռնային Ղարաբաղը փաստացի նույնիսկ նորմալ տեղեկացված չի եղել, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները:

Իսկ որ Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացից հեռացնելը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, վկայել են՝

Իր այս դիրքորոշմամբ, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի հիմնարար օրենսդրության կոպտագույն խախտում է արել, այն պարզ պատճառով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Ղարաբաղի ժողովուրդը «Այո» է պատասխանել հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղին զրկեց որևէ ինքնուրույնությունից: Եվ այդպիսով խախտեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը: Ավելին՝ նա Լեռնային Ղարաբաղին զրկեց միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, այն կարգավիճակից, որ նրան հնարավորություն էր տալիս միևնույն սեղանի շուրջ նստել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ադրբեջանի, Հայաստանի ներկայացուցիչների հետ՝ որպես հակամարտության ու բանակցային գործընթացի կողմ»: Սա, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտայնության վերջն էր: Այն, թերևս, միակ միջազգային ձեռքբերումը, որ ունեցել էինք Ղարաբաղի հարցում՝ մսխվեց»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test