Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ Երեւանի նախկին քաղաքապետ, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եւ նրա հետ փոխկապակցված Գագիկ Գյանջումյանի եւ Գագիկ Բաղդասարյանի նախնական դատալսումներն այսօր ավարտվեցին եւ անցում կատարվեց հիմնական դատալսումների փուլ:
Մեղադրանքի կողմը սկսեց ներկայացնել գործով ապացույցները, որից հետո արդեն իր ապացույցները կներկայացնի պաշտպանվող կողմը կամ համապատասխան միջնորդություններ կներկայացնի:
Ինչպես Aravot.am-ին ասաց Գագիկ Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը, իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքի հիմքը պաշտոնեական դիրքի չարաշահումն է, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օտարում: Գագիկ Բեգլարյանը մեղադրանքը չի ընդունում եւ վստահ է, որ վերջում արդարացվելու է:
Այսօրվա նիստը հետաձգվեց պաշտպանների՝ նաեւ այլ դատական գործերում ներգրավված լինելու պատճառով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test