Ավարտվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևի երկօրյա պետական այցը Ռուսաստանի Դաշնություն: Այն սկսվել է Վլադիմիր Պուտինի կրեմլյան ընդունելությունների աշխատասենյակում ավելի քանի երկու ժամ տևած «մասնավոր առանձնազրույցով» և հաջորդ օրն ավարտվել «Ռազմավարական գործընկերության մասին» Հռչակագրի և մի քանի «աշխատանքային փաստաթղթերի» ստորագրման հանդիսավոր արարողությամբ:
Ինչպես փոխանցում է ղազախստանյան իշխանական tengrinews կայքը, ստորագրված «աշխատանքային փաստաթղթերը» վերաբերվում են կողմերի միջև տրանսպորտա-տրանզիտային կապերի, էներգետիկայի և մշակութային-հումանիտար ոլորտում համագործակցության ամրապնդմանը: Կողմերը նաև կարևորել են առևտրա-տնտեսական հարաբերությունները և փոխադարձ ներդրումները:
Ինչ վերաբերում է «Ռազամավարական համագործակցության մասին» Հռչակագրին, ապա այն սահմանում է, որ Ռուսաստանը և Ղազախստանը պայմանավորվում են «բոլոր մակարդակներում պահպանել քաղաքական երկխոսության բարձր դինամիկան» և «ելնում են նրանից, որ չի կարելի ի վնաս ուրիշների անվտանգություն ապահովել և հանդես են գալիս հօգուտ բազմաբևեռ աշխարհակարգի կառուցման, պաշտպանում են Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետության ստեղծումը, պատրաստ են աշխատել ինտեգրացիոն գործընթացների ուղղությամբ՝ ներառյալ առևտրային հարաբերությունների ազատականացումը»: Հռչակագրով Ռուսաստանը պարտավորվում է Ղազախստանում կառուցել առաջին ԱԷԿ-ը:
Ռուս-ղազախական ստորագրված փաստաթղթերում ամենաուշագրավը «Տրանսալթայի երկխոսություն» հարթակ ստեղծելու մասին դրույթն է: Այն, ինչպես ՌԻԱ-Նովոստին է մանրամասնել, ենթադրում է ստեղծել Ռուսաստան-Ղազախստան-Մոնղոլիա-Չինաստան «խորհրդատվական քննարկումների ձևաչափ»: Ըստ էության, դա ԱՄՆ-Կենտրոնական Ասիա և Եվրամիություն-Կենտրոնական Ասիա համագործակցությանն այլընտրանք է, որ մասամբ հետապնդում է նաև Չինաստանի ազդեցությունը հակակշռելու նպատակ: Բայց այդ դրույթն ընդամենը մտադրության մասին քաղաքական հայտարարություն է, որի գործնականացումը հազիվ թե տեսանելի ապագայում հնարավոր է:
Ընդհանուր տպավորություն է, որ ռուս-ղազախական «մեծ աղմուկը» գործնականում «ոչնչի մասին է», և ստորագրված Հռչակագիրն ու «աշխատանքային փաստաթղթերը» ոչ այնքան ռազմավարական գործընկերությունը պահպանելու, խորացնելու և զարգացնելու, որքան որ ըստ հնարավորության դրանք առճակատման, առավել ևս թշնամանքի չհասցնելու նպատակ են դնում: Ղազախստանը եվրասիական անվտանգության ճարտարապետություն ստեղծելուն հավատարմությամբ իրեն քաղաքական առումով ապահովագրում է Ռուսաստանի հնարավոր ագրեսիայից, Մոսկվան ստանում է հնարավորություն՝ այդ համաձայնությունը հետխորհրդային տարածքի այլ երկրների հետ հարաբերություններում ներկայացնել որպես «օրինակելի»: Թե գործնականում ի՞նչ կստացվի, կողմերին, կարծես, այնքան էլ հետաքրքիր չէ. նրանք փորձել են կարճաժամկետ հարց լուծել և ի դեմս մեկը մյուսի «թշնամի չվաստակել»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test