Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Չի կարելի այս քաղաքական իշխանությանը, որը հազիվ 9 տոկոս ձայն է հավաքել, թողնել՝ որոշեն Կասկադի հարցը. Մնացականյան aravot.am aravot.am

time
Չի կարելի այս քաղաքական իշխանությանը, որը հազիվ 9 տոկոս ձայն է հավաքել, թողնել՝ որոշեն Կասկադի հարցը. Մնացականյան

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը անհասկանալի ճարտարապետություն է տեսնում Կասկադ համալիրի արդիականացման նախագծում:

«Ի վերջո մենք ի՞նչ ենք ուզում, ինչու ենք ուզում անպայման մի բան կառուցել: Մեզ Երեւանում հիմա պե՞տք են այս նոր շենքերը, ինձ թվում է՝ այս պահին չէ, Երեւանում մեզ պետք են հասարակական նոր տարածություններ»,-ասաց Մնացականյանը:

Ըստ նրա՝ այս նախագծի իրականացման շրջանակում Կասկադից մինչեւ Մատենադարան ընկած հատվածում մինչեւ մոտ 10 հա կանաչապատ տարածք ենք կորցնելու. «Շատ էլ որ հիմա վատ վիճակում է, այն պետք դիտել որպես Մոնումենտի տրամաբանության մեջ: Ընդհանուր կանաչապատ այգի է: Կենտրոնի թոքերն են»:

Մնացականյանի խոսքով՝ չի կարելի այս քաղաքական իշխանությանը, որը հազիվ 9 տոկոս ձայն է հավաքել, թողնել՝ որոշեն Կասկադի հարցը. «Էդ կառուցապատողները թող գնան այլ տեղեր կառուցապատեն, ոչ թե փոքր Կենտրոնում»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test