Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Աղքատության մակարդակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունները հաստատվում են տվյալներով․ ի՞նչ է շրջանցել FIP հարթակը 168.am 168.am

time
Աղքատության մակարդակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունները հաստատվում են տվյալներով․ ի՞նչ է շրջանցել FIP հարթակը

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ 7 ժամ տևած հարցազրույցի հեռարձակումից օրեր անց FIP փաստերի ստուգման հարթակն անդրադարձել էր նախագահ Սարգսյանի Հայաստանում աղքատության մակարդակին վերաբերող հետևյալ հայտարարությանը. «Հայաստանում աղքատությունն ավելացել է մեր ժամանակի հետ համեմատած։ Մեր ժամանակ ծայրահեղ աղքատությունը գրեթե ամբողջովին չքացել էր, իսկ հիմա նորից հետ է եկել»։

Մասնավորապես, FIP փաստերի ստուգման հարթակը, հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներին, ներկայացրել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին (2008-2018թթ.) և Նիկոլ Փաշինյանի օրոք (2018-2023թթ.) Հայաստանում աղքատության մակարդակի ցուցանիշները՝ պնդում անելով, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակը ոչ թե ավելացել է, այլ նվազել՝ 2018թ.-ին կազմելով համապատասխանաբար 23․5 և 1, իսկ 2023թ.-ին՝ 23․7 և 1․1%՝ 2017թ.-ին գրանցված 25.7 և 1․4 %-ի դիմաց։

Սակայն պարզապես վիճակագրական կոմիտեից պաշտոնական տվյալներ վերցնելը բավարար չէ նման եզրակացություն անելու համար։ Պետք է նաև հասկանալ, թե տվյալ ցուցանիշների հաշվարկման հիմքում ինչպիսի մեթոդաբանություն է կիրառվել։ Հայաստանում աղքատության մակարդակի գնահատման մեթոդաբանությունը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից, և առաջին անգամ ներդրվել է դեռևս 1969թ.-ին։ Սակայն այդ մեթոբանությունը տարիների ընթացքում վերանայվել է ու կատարելագործվել։ Մեթոբանական նման վերանայումներ ու փոփոխություններ իրականացվել են 2004, 2009 և 2019 թվականներին։ Եվ հենց այդ մեթոդաբանական փոփոխություններով պայմանավորված` նշված տարիներին ՀՀ-ում :

Այսպես, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2009-2018թթ. ժամանակահատվածում ՀՀ-ում աղքատության տարեկան գնահատումը հիմնված է եղել տնտեսությունում գների մակարդակի փոփոխությունների համեմատ աղքատության գծերի տարեկան վերանայման վրա՝ սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) կիրառությամբ։ Թեպետ վերոնշյալով աղքատության գիծը համապատասխանեցվում է գնաճին, այս մոտեցումը հաշվի չի առնում ժամանակի ընթացքում բնակչության փոփոխվող վարքագիծն ու նախասիրությունները։

2019-2023թթ. համար գնահատված աղքատության մակարդակները 2009 թվականի սպառման զամբյուղի և մեթոդաբանության վրա հիմնված աղքատության գնահատման ցուցանիշներից տարբերվում են երեք առումով.

1. Սպառման ագրեգացված ցուցանիշը սկսել է հաշվարկվել է տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջական հետազոտության (ՏՏԿԱՀ) վերանայված հարցաշարի տվյալների հիման վրա։ Օրինակ՝ փոփոխվել է ընթացիկ ծախսերի, սպառման և եկամուտների օրագիրը, և տնային տնտեսությունների կողմից սպառման վերաբերյալ տեղեկությունները հավաքվում են 14 օրվա ընթացքում՝ ՏՏԿԱՀ 2018թ.-ին կիրառված 30 օրվա փոխարեն։

2. ՏՏԿԱՀ-ում կիրառվել է տվյալների հավաքման նոր մեթոդ՝ գրասալիկի (պլանշետի) միջոցով:

3. Փոխվել է աղքատության գծերի հաշվարկման մեթոդաբանությունը։

Հիշեցնենք նաև, որ 2019թ.-ից հաշվարկվում են աղքատության 4 տարբեր գծեր.

1. պարենային աղքատության գիծ, որն արտացոլում է օրվա ընթացքում մեկ միջին անհատի բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ նվազագույն էներգետիկ պահանջը (ՆԷՊ) բավարարող սպառումը (ՀՀ ժողովրդագրական առանձնահատկություններից ելնելով՝ մեկ անձի համար օրական միջին ՆԷՊ-ը հաշվարկվել է 2307 կիլոկալորիայի (կկալ) չափով),

2. աղքատության ստորին գիծ, որը հաշվարկվում է պարենային աղքատության գծին ավելացնելով հիմնական ոչ պարենային ապրանքների և ծառայությունների սպառման ցածր մասնաբաժինը,

3. աղքատության վերին գիծ, որը հաշվարկվում է պարենային աղքատության գծին ավելացնելով հիմնական ոչ պարենային ապրանքների և ծառայությունների սպառման բարձր մասնաբաժինը,

4. աղքատության միջին գիծ, որն աղքատության ստորին և վերին գծերի միջինն է։

Մեթոդաբանական այս կարևոր բարելավումների արդյունքում տնային տնտեսությունների սպառման ծավալն ու կառուցվածքն ավելի ճշգրիտ են արտոցոլվում, քանի որ վերջիններս համահունչ են կենսամակարդակի գնահատման միջազգային լավագույն փորձին։ Եվ հենց այս մեթոդաբանական փոփոխությունների արդյունքում է, որ նախորդ տարիների աղքատության գնահատման ցուցանիշները միմյանց հետ անհամադրելի են։ Եվ համեմատություն անելու և աղքատության մակարդակի աճման կամ նվազման դինամիկայի մասին պատկերացում ստանալու համար պետք է հիմք ընդունել հաշվարկման մեթոդաբանության վերանայմանը զուգընթաց (մեթոդաբանությունը վերանայվել է 2004, 2009 և 2019 թվականներին) ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից վերահաշվարկված և հրապարկված ցուցանիշները։

Այսպես՝ Հայաստանում 2007-ից 2023 թվականների աղքատության մակարդակի ցուցանիշների իրական պատկերը հետևյալն է.

2007թ.-ին Հայաստանում աղքատության մակարդակը (ըստ 2004թ.-ից կիրառվող մեթոդաբանության) եղել է 25%։ Ըստ 2009թ.-ի վերանայված մեթոդաբանության` այդ ցուցանիշը կազմել է 26.4%: Հաջորդող տարիներին այս ցուցանիշը բարձրացել է՝ իր առավելագույն մակարդակին հասնելով 2010-ին՝ 35.8%։ 2011թ.-ից այն սկսել է աստիճանաբար նվազել և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտին՝ 2017թ. ամփոփ տվյալներով կազմել է 25.7%, իսկ 2018թ. տարեկան տվյալներով աղքատության մակարդակը հասել է 23.5% -ի։

2019թ.-ից սկսած կիրառվել է աղքատության մակարդակի գնահատման նոր մեթոդաբանություն, ըստ որի 2023թ.-ի արդյունքներով Հայաստանում աղքատությունն ըստ միջին գծի կազմել է 23.7 %, իսկ աղքատությունն ըստ վերին գծի կազմել է 42.6%։ Ստացվում է, որ 2019 թ.-ից սկսած Հայաստանում աղքատության մակարդակը սկսել է բարձրանալ, իսկ 2023 թ.-ին հրապարակած տվյալների համաձայն Հայաստանում աղքատությունն ըստ վերին գծի կազմել է 42.6%:

Աղքատության մակարդակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունները հաստատվում են տվյալներով․ ի՞նչ է շրջանցել FIP հարթակը

Ինչ վերաբերում է ծայրահեղ աղքատությանը, ապա 2009թ.-ի մեթոդաբանության համաձայն` ծայրահեղ աղքատության ցուցանիշը կազմել է 3.6%, իսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտին՝ 2017թ. ամփոփ տվյալներով կազմել է 1.4%, իսկ 2018թ.-ի տարեկան տվյալներով` 1%: Մինչդեռ 2023թ.-ին ծայրահեղ աղքատության մակարդակը նորից բարձրացել է՝ հասնելով 1.1%-ի։

Աղքատության մակարդակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունները հաստատվում են տվյալներով․ ի՞նչ է շրջանցել FIP հարթակը

Հատկանշական է, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած տվյալների համաձայն` 2009-2018թթ.-ի համար Հայաստանում աղքատությունը հաշվարկված է ըստ աղքատության վերին գծի, և 2017-ին այն կազմում է 25.7%, 2018-ին` 23.5%, իսկ 2019-2023թթ. համար աղքատությունը հաշվարկված է ըստ աղքատության միջին գծի։ Ըստ աղքատության վերին գծի հաշվարկելու դեպքում՝ 2023-ի աղքատության մակարդակը կկազմի 42.6%:

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ FIP փաստերի ստուգման հարթակի կողմից հրապարակված «վիճակագրական հակադարձումները» սխալ են, և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ներկայացրել է Հայաստանում աղքատության մակարդակի իրական պատկերը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test