Նախկիններին դիմելով՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Պարսիլյան Տիգրանը կրկնել է 2018-ի իշխանափոխության նիկոլական բանաձևր. «… որովհետև ձեր համար անընդունելին է տեղի ունեցել. ժողովուրդը իրականում իր իշխանությունը հետ է բերել էլիտաներից»։ Դա, իսկապես, այդպես է, ու դա հենց նույն այդ ժողովրդի դժբախտությունն է: Որովհետև այդ իշխանությունն այնուհետև ի պահ տվեց հենց իր միջից դուրս եկած խմբակին, որը չկարողացավ վերածվել նոր էլիտայի: Էլիտայի վերածվելու փոխարեն այն դարձավ մեկ անձի կամակատարը, ով, իր հերթին, չի փայլում ընդունակություններով՝ բացի կիսագրագետ մարդկանց հիմարացնելու «արվեստից»:
Իսկ առանց էլիտայի իշխանությունն այնպիսին է լինում, ինչպիսի տեսնում ենք մեր աչքերով, զգում ենք մեր մաշկի վրա: Եվ ժողովրդի ակտիվ ու գիտակից մասն էլ դեռևս չի կարողանում ժողովրդին վերադարձնել իր իշխանությունը: Դրա փոխարեն ստանում է ոստիկանական ծեծ ու ջարդ, ինչպես նաև արգելված զենքերի կիրառում իր մարմնի վրա: Ու այս խմբակի անդամները դեռ շարունակում են խոսել մարտի 1-ից և նախկինում կիրառված ընտրախախտումներից: Երբ իրենց իշխանության արդյունքում խլվեց 10-ից՝ մարտի 1-ի զոհերի թվից, մի քանի հարյուր անգամ ավելի մարդու կյանք: Ինչ մնում է ընտրախախտմանը, ապա ընտրությունններից առաջ կամ հետո՝ եթե շահում է ընդդիմության թեկնածուն, քրեական գործ են կարում վրան և զրկում ազատությունից:
Չնայած դրան, մեկ անձի անօրինական և վաղուց ոչ լեգիտիմ իշխանությունը պահպանողները շարունակ հայտարարում են, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու: Ինչը նշանակում է, որ «իր ձևով» եկեղեցուն օգնելուն պատրաստ գործարարը, ով տարիներ շարունակ նաև բարերարություն է արել իր հայրենիքում, ոչ թե քաղբանտարկյալ է, այլ վտանգավոր հանցագործ: Իրականում, որքան հասկանում եմ, հանցագործներ են նրանք, ովքեր մեկ անձի կամքով զրկել են նրան ազատությունից: Զավեշտական է, որ այդ «հանցագործին» կալանքի տանելու համար քննիչներն, ըստ նրա եղբոր որդու հաղորդման, 5 ժամ չէին կարողանում Քրեական օրենսգրքում գտնել քիչ թե շատ համապատասխան հոդված:
Բայց եթե Սամվել Կարապետյանը հանցագործ է, ապա, ըստ նույն մտածողության, քաղկալանավոր չեն հոգևորականները: Կամ գոնե նրանք, ովքեր իրենց վերաբերմունքն են արտահայտել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Սակայն, նույն տրամաբանությամբ, հանցագործ է նաև Նիկոլը: Նա, ով 2018-ին իր խմբակի անդամներով Ռադիոտուն էր ներխուժում՝ դրա դուռը ջարդելով: Բայց քանի որ ինքը մնացել է անպատիժ, ապա նույն ձևով հանցագործ չեն վերը նշված անձինք: Ուրեմն նրանք բոլորը քաղկալանավոր են: Ու հենց այդ պատճառով էլ հայտնվել են «ԿաԳեԲե»-ի նկուղում: Որտեղ հայտնվում էին խորհրդային այլախոհները կամ հենց քաղբանտարկյալները: Չնայած պաշտոնապես այդ տարիներին ևս այդպիսիք չկային:
Այնպես որ, եթե Հայաստանում լիներ օրենքի գերակայություն, ապա մինչև մեր օրերը բանտում կլիներ Փաշինյան Նիկոլը՝ եթե, իհարկե, հերթական անգամ չազատվեր համաներմամբ: Իսկ եկեղեցականներն էլ օրինական պատարագ կմատուցեին ողջ երկրով մեկ: Ու մենք ականատես չէինք լինի աննորմալ մի երևույթի, ինչպիսին կարգալույծ արված հոգևորականի կողմից պատարագ մատուցելն է՝ իրավապահների հսկողության ներքո: Նույնիսկ խորհրդային տարիներին նման բան չէին մտածել: Ու այդ «պատարագի» մասնակիցներն էլ չէին ծափահարի, որպեսզի վարչապետի աթոռից կառչած անձը դա արդարացներ՝ ասելով, թե մասնակիցն ինքն է որոշում՝ ծափահարի, թե ոչ: Իհարկե, մասնակիցը կարող է նաև ծափահարել, եթե դա ոչ թե պատարագ է, այլ անօրինական շոուանման միջոցառում՝ իրենց կողմից պատարագ անվանյալ: Որովհետև իրական պատարագի դեպքում չեն ծափահարում: Տեղյակ չեմ՝ դա եկեղեցական կանոններով է կարգավորվում, թե ավանդույթով, բայց երկու դեպքում էլ դա անխախտելի օրենքի ուժ է ստացել հարյուրամյակների ընթացքում: Եվ Նիկոլը չէ, որ դա պետք է խախտի:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test