Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչո՞ւ են հոգևորականները հարցաքննության կանչվել. փաստաբանը` քրեական նոր վարույթի մասին sputnik sputnik

time
Ինչո՞ւ են հոգևորականները հարցաքննության կանչվել. փաստաբանը` քրեական նոր վարույթի մասին
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում քրեական նոր վարույթ է նախաձեռնվել հայ հոգևորականների դեմ ՀՀ քրեական օրենսգրքի խտրականության հոդվածով։ Այդ մասին «Ֆեսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե։ Նրանց ՔԿ են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ Այս պահին հոգևորականները վկայի կարգավիճակով են։
Այն, ինչ անում է ՔԿ–ն, Զոհրաբյանը բնորոշում է որպես հակաեկեղեցական շարժման նոր ռեկորդ և ապա պատճառաբանում` ինչու. քննչական կոմիտեն իրավունք չունի խառնվել եկեղեցու ներքին գործերին:
«Քննչական մարմնին հետաքրքրում է կարգալույծ եղած նախկին տեր Արամ Ասատրյանի և տեր Թադե քահանա Թահմազյանի վերաբերյալ Մայր աթոռում առկա տեղեկությունները: Պատկերացնում եք` քննչական մարմինը մտածում է որ նախկին տեր Արամին կարգալույծ են արել խտրական վերաբերմունքով պայմանավորված: Քննչական մարմնին չի հետաքրքրում, որ հենց քննչական մարմինն է խտրական վերաբերմունք ցույց տալիս Նաթան սրբազանի հեռախոսային խոսակցության դեպքով, երբ քրեական վարույթ չի նախաձեռնում ՀՀ քրեական օրենսգրքի` հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելուն հոդվածով»,– ընդգծել է փաստաբանը:
Նա հիշեցրել է, որ հենց այդ հատկանիշներով քրեական գործ էր ժամանակին հարուցվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այդ ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելու դեպքի առիթով:
Զոհրաբյանը նաև հիշեցրել է, որ խտրականության թեսթը չի կարող կիրառվել եկեղեցում:
«Չի կարող կինը՝ հենց սեռով պայմանավորված, դառնալ քահանա կամ եպիսկոպոս, չի կարող չմկրտված մարդը ստանալ Սուրբ հաղորդություն: Հիմա ի՞նչ, սա խտրական վերաբերմու՞նք է համարվելու»,– գրել է փաստաբանը:
Նա իր գրառման մեջ մեջբերումներ է արել ՀՀ Սահմանադրությունից, որտեղ հստակ նշվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, բացի այդ` ՀՀ–ն ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում և նաև այն, որ պետությունը, այդ թվում՝ քննչական մարմինը, իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին:
Հիշեցնենք` հոկտեմբերին իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն տարածեցին, որում Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:
Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց ձայնագրության հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test