Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչ արվում է, հեղինակային նախագծողից է հեռու, էլ ուր մնաց Թամանյանական Երեւանի դիմագծից. Նարե Արամյան aravot.am aravot.am

time
Ինչ արվում է, հեղինակային նախագծողից է հեռու, էլ ուր մնաց Թամանյանական Երեւանի դիմագծից. Նարե Արամյան

Այսօր Կենտրոն վարչական շրջանում առանց վարչական շրջանի կամ քաղաքապետարանի ներկայացուցիչների ավագանու անդամներն ու «Ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի» քաղաքացիական շարժման անդամները հանրային քննարկում անցկացրին Կասկադ համալիրի արդիականացման նախագծի վերաբերյալ:

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Նարե Արամյանը՝անդրադառնալով Կասկադ համալիրի արդիականացման նախագծին, ասաց, որ ընտրվել է ֆրանսիացի գործընկերների ներկայացրած նախագիծը. «Ընդ որում՝ ֆրանսիացիները, եթե տեղում ուսումնասիրեին կամ համապատասխան փորձագիտական խմբի հետ շփվեին ու ծանոթանային հեղինակային նախագծերի հետ, այնպես, ինչպես Կասկադն ունեցել է հորինվածք ու նշանակություն, նրանք չէին տա այնպիսի նախագիծ, որը տվել են»:

Նա նկատեց, որ հասկանալի է՝ նախագծով առաջարկվող Կասկադի նոր համալիրում նաեւ հետագայում շահույթ հետապնդող ինչ-որ տարբեր օբյեկտներ են լինելու՝ համերգասրահ, ժամանցի այլ կենտրոններ: Այդ ամենը, ըստ Արամյանի, ամենեւին խնդրահարույց չէր լինի, եթե դրանից չտուժեր ճարտարապետական, քաղաքաշինական, մշակութային եւ հանրային նշանակություն ունեցող Կասկադ համալիրը. «Թամանյանական նկարագրի մասին մենք նույնիսկ մոտավորապես չենք անդրադառնում: Մենք ասում ենք հեղինակային նախագծերի հորինվածքով պետք է շարունակվեն աշխատանքները՝ քաղաքի դիմագիծը պահելու համար: Բայց ինչ արվում է, հեղինակային նախագծողից է հեռու, էլ ուր մնաց Թամանյանական Երեւանի դիմագծից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test