Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կոռուպցիան, հովանավորչությունը, ծանոթներն ամեն տեղ են. Արման Բաբաջանյան a1plus.am a1plus.am

time

«Պետք է մշտապես ստուգվեն դատավորների կապերը քրեական տարրերի, քաղաքական շրջանակների հետ։ Հիմա որոշումներ կան, որոնք դատավորների կողմից ունեն անթաքույց քրեական և քաղաքական առնչություններ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով դատական համակարգին։

Նրա ներկայացմամբ՝ մեր երկրում այսօր մարդիկ, չվստահելով դատարաններին, սկսել են դիմել այլ համակարգերի։ Օրինակ՝ «գողական աշխարհին»։ Եվ եթե դատական գործընթացներն իրենց չեն արդարացնում, սկսում են զարգանալ քրեական ինստիտուտները։ Եվ որպես օրինակ է ներկայացնում այս տարի Մերձավանում տեղի ունեցած սպանությունները։

Արման Բաբաջանյանը թե՛ դատական համակարգի, թե՛ իշխանությունների մեղքն է համարում այն իրողությունը, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մինչև հիմա բանտարկված չեն․

«Նրանք ոչ թե հարցազրույցներ, այլ ցուցմունքներ պետք է տան»։

Հիշեցնում է անցած ամսվա՝ 2008թ․ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումը և ասում, որ այն շատ կարևոր էր, քանի որ մատնանշել էր այն անձանց շրջանակը, որոնք ուղղակիորեն մասնակցել են 0038 հրամանի կատարմանը։

«Ժողովրդավարությունն այդպես չեն պաշտպանում, պետությունն անելիք ունի։ ՄԻԵԴ-ի որոշումը պիտի հիմք ծառայի, որ պետությունը իրավաքաղաքական գնահատական տա Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ։ Որոշումն այդ օրվա ուժերի անուններն է նշում՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ, Սերժ Սարգսյան, Տիգրան Թորոսյան, ամբողջ բուրգը»,- եզրափակեց Արման Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test