Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Տիգրանաշենը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, Տիգրանաշենի վրա Ադրբեջանի վերահսկողության հաստատումը ՀՀ-ն կվերցնի աքցանների մեջ» aravot.am aravot.am

time
«Տիգրանաշենը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, Տիգրանաշենի վրա Ադրբեջանի վերահսկողության հաստատումը ՀՀ-ն կվերցնի աքցանների մեջ»

Այսպես կոչված «անկլավները» Ադրբեջանին հանձնելու համար իրավական հիմքեր չկան, ինչի մասին բազմիցս խոսել են մասնագետները։ Վերջին օրերին այս հարցը դարձյալ ուշադրության կենտրոնում է ու քննարկվում է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրեց․«Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։

Մասնագետները, այդ թվում՝ քարտեզագետները բազմիցս ահազանգել են, թե ինչ ծանր հետեւանքներ կլինեն Հայաստանի համար, եթե ՀՀ իշխանությունները «անկլավների» անվան տակ Ադրբեջանին հանձնեն Տիգրանաշենը եւ մյուս տարածքները։

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ներկայացրել է, թե ինչ վտանգներ են սպասվում Հայաստանին, եթե տեղի ունենա տարածքների փոխանակման այդ արհեստական ծրագիրը։ Նա քարտեզի վրա ցույց է տվել այն ենթակառուցվածքային ու անվտանգային խնդիրները, որոնք կստեղծվեն ՀՀ համար։

Նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «անկլավների» վերաբերյալ իրավական հիմքեր չկան։ Այսօր լրագրողները Փաշինյանին հարցրել են՝ հիմա իրավական հիմքեր ներկայացվե՞լ են Ադրբեջանի կողմից, ինչո՞ւ է խոսում Արծվաշենը վերադարձնելու մասին։ «Ես ասել եմ, որ մենք իրավական հիմքեր չունենք, եւ ասել եմ, որ այդ պրոցեսում պետք է տեղի ունենա հետեւյալը՝ Ադրբեջանն իր հիմքերը պետք է բերի, մենք էլ մեր հիմքերը պետք է բերենք։ Դեռ քննարկումներ ու հիմքերի ուսումնասիրություններ չեն եղել»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է․ «Տիգրանաշենը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, Տիգրանաշենի վրա Ադրբեջանի վերահսկողության հաստատումը Հայաստանը կվերցնի աքցանների մեջ»։

Մյուս հարցն այն է, թե անգամ եթե Ադրբեջանը Հայաստանին վերադարձնի Արծվաշենը, հայերն ինչպե՞ս են գնալու Արծվաշեն, եթե չկան ենթակառուցվածքներ։ Այսինքն՝ փաստացի Արծվաշենը Հայաստանի ենթակայության տակ չի լինի։ Արթուր Խաչատրյանն ասաց, որ շատ դժվար է պատկերացնում, թե հայերն ինչպես կարող են գնալ Արծվաշեն, իսկ Ադրբեջանը ճանապարհ է ուզելու՝ հասնելու Տիգրանաշեն ու այլ տարածքներ։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ իրավական հիմքեր չկան, դեռ պետք է այդ հիմքերը վեր հանել, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Այդ դեպքում Փաշինյանին հիշեցրեք՝ եթե չկային իրավական հիմքեր, ինչո՞ւ է Շուռնուխը հանձնվել Ադրբեջանին»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ քարտեզներով են սահմանազատում-սահմանագծում անելու։ «1920-30-ական թվականների քարտեզներով Արծվաշենը կպած էր ՀՀ-ին, այսինքն՝ անկլավային վիճակի մեջ չի եղել։ Ճիշտ կլինի, որ այդ բանակցությունները լինեին այդ քարտեզների շուրջ, որովհետեւ ՀՀ-ն խորհրդայնացվել է հենց այդ քարտեզներով։ Եթե մենք Արծվաշենը պահանջում ենք, այդ կոմունիկացիան պետք է լինի Արծվաշենի հետ։ Ես Ադրբեջանի որդեգրած այս ծավալապաշտական քաղաքականության պայմաններում քիչ հավանական եմ համարում, որ Ադրբեջանը կտա այդ անցումը եւ երկրորդը, չեմ կարծում՝ կհամաձայնի, որ Արծվաշենն անցնի ՀՀ ենթակայությանը»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ եւ Տիգրանաշենի, եւ Տավուշի այսպես կոչված «անկլավների» խնդիրը շատ զգայուն է։ «Նախ դրանք ռազմավարական նշանակության բարձունքներ են, ճանապարհներ ու ենթակառուցվածքներ են՝ Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին, գազամուղը, այլ կոմունիկացիաները։ Եթե այդ հրեշավոր ծրագիրը հաստատվի, մենք նաեւ խնդիր ենք ունենալու Լոռու մարզի հետ, որովհետեւ այն հատվածը, որի մասին խոսում ենք, այդ հատվածը սահմանակից է Լոռու մարզին»,- հավելեց Դանիելյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test