Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պաշտպանական ծախսերը չեն կրճատվել․ պնդում է Սուրեն Պապիկյանը aravot.am aravot.am

time
Պաշտպանական ծախսերը չեն կրճատվել․ պնդում է Սուրեն Պապիկյանը

Պաշտպանական ծախսերը՝ սկսած 2023 թվականից, էապես աճել են. խորհրդարանում հարցուպատասխանի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«2023, 2024, 2025 եւ արդեն նախատեսվող 2026 թվականներին իրականացվել են, իրականացվելու են աննախադեպ ծախսեր։ Այս ծախսերը փոխել են մեր հնարավորությունները։ Խոսքը վերաբերում է եւ բանակի կարիքների, եւ զինծառայողների սոցիալական վիճակի, եւ բազմաթիվ այլ՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցերին։ Այն, որ 2025 եւ 2026 թվականների միջեւ առաջին հայացքից որոշակի դիսբալանս է նկատվում, իրականում հստակ բալանս կա։ Երբ համեմատենք 2024 թվականի պաշտպանական ծախսերի համար հատկացված բյուջեն եւ 2026 թվականի համար նախատեսվողը, ապա կտեսնենք, որ բավական նորմալ աճ է նկատվում 2023, 2024 եւ 2026 թվականների միջեւ»,-մանրամասնեց Սուրեն Պապիկյանը։

«Տվյալ պահին՝ ելնելով տարածաշրջանային զարգացումներից, մենք նախընտրել ենք ապագայի ծախսերը կատարել 2025 թվականին, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել այս «խզվածքը», որն արտասովոր բան չէ, այլ բնական բան, որն արել է ադեկվատ կառավարությունը»,- ասաց նա եւ երկրորդեց Նիկոլ Փաշինյանին՝ դիմելով քաղաքացիներին՝ կոչ անելով խմբեր կազմել եւ ծանոթանալ ձեռք բերված սպառազինությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test