Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Թուրքական օդանավն Ադրբեջանում խոցվել կամ պայթեցվել է 1in.am 1in.am

time
Թուրքական օդանավն Ադրբեջանում խոցվել կամ պայթեցվել է

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 12-ին պաշտոնապես հաստատել է ռազմաօդային ուժերին պատկանող տրանսպորտային C-130 «Հերկուլես» ինքնաթիռի կործանումը, որ տեղի է ունեցել նախօրեին: Ինքնաթիռն օդ է բարձրացել Ադրբեջանի Գյանջա քաղաքի ռազմական օդանավակայանից: Թռիչքի մեկնարկից 27 րոպե հետո նրա հետ կապը խզվել է: Անձնակազմն աղետի կամ վթարային վիճակի մասին չի ահազանգել:

Turkiye պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ «ինքնաթիռը մասերի է բաժանվել օդում»: Մասնագետները կարծում են, որ պատճառը «կամ արտաքին ազդեցությունը, կամ սրահում տեղի ունեցած պայթյունը կարող է լինել»: Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերի 12-ի առավոտյան թուրքական «Աքինչի» հետախուզական ԱԹՍ-ն հայտանաբերել է ինքաթիռի ևս երկու բեկոր:

Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հրապարակել է զոհված օդաչուի և ուղևորների անունները: Նրանք երկրի ռազմաօդային ուժերի սպաներ են: Ադրբեջանական մի քանի աղբյուրներ գրել են, որ «Հերկուլեսը» Գյանջայից պետք է թռչեր Կեյսարի, այնուհետև վերադառնար, որպեսզի այնտեղ հասցներ ադրբեջանցի մի խումբ զինծառայողների: Սոցիալական մեդիայի ադրբեջանական տիրույթում ավելի վաղ տեղեկություն է հայտնվել, որ ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվածների թվում կան նաև ադրբեջանցիներ:

Turkiye-ն գրում է, որ ինքնաթիռը կործանվել է Սիղնախի բնակավայրից հինգ կիլոմետր հեռավորության վրա: Ըստ աղբյուրի՝ ռադարների տեսագրության վերծանությունը վկայում է, որ նույն պահին դեպի աղետի վայր էր թռչում H125 ուղղաթիռը: Խոսքը թուրքակա՞ն, ադրբեջանակա՞ն, թե՞ վրացական ուղղաթիռի մասին է, պարբերականը չի մանրամասնում: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է զոհվածների անունները: Անվանացուցակից պարզ է դառնում, որ զոհվել է մեկ փոխգնդապետ, երկու մայոր, երկու ավագ լեյտենանտ, մյուսներն ունեն ավագ սերժանիտի զինվորական կոչում: Որևէ տեղեկություն այն մասին, թե Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպաները և ավագ սերժանտների խումբն ի՞նչ առաքելությամբ էր գտնվել Գյանջայում, ադրբեջանական և թուրքական կողմից չի տարածվել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test