Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան Կաղնուտ բնակավայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Վիրաբյանն ու Ալբերտ Ադելյանը: Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը վարորդն է: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test