Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՀԷՑ-ի նոր օյինը քաղաքացիների գլխին hraparak.am hraparak.am

time
ՀԷՑ-ի նոր օյինը քաղաքացիների գլխին

Մինչ Ռոմանոս Պետրոսյանը օրումեջ բարձրաձայնում է, թե Կարապետյանները ՀԷՑ-ը «ավիրել» են, «Հրապարակի» խմբագրություն է դիմել մի քաղաքացի եւ ահազանգում է, որ ՀԷՑ-ն նոր օյին է խաղում մարդկանց գլխին։ Ըստ քաղաքացու՝ սովորաբար հոսանքի վարձը վճարելու վերջնաժամկետ էր համարվում հաջորդ ամսվա 20-ը` էլեկտրաէներգիայի նախորդ ամսվա ծախսածի դիմաց գումարը վճարել մինչեւ հաջորդ ամսվա 20-ը, այս անգամ իրենից պահանջել են, որ վճարի մինչեւ նոյեմբերի 15-ը: Էլեկտրիկը իր եւ իր հարեւանների բնակարաններ է հանձնել ծանուցագրեր, որտեղ նշված է՝ մինչեւ նոյեմբերի 15-ը գումարը վճարել, հակառակ դեպքում՝ աբոնենտը կհոսանքազրկվի առանց լրացուցիչ նախազգուշացման։

Մենք դիմեցինք ՀԷՑ՝ հասկանալու, թե ինչո՞ւ է վճարման վերջնաժամկետը 5 օրով կրճատվել, մեզ ասացին՝ պարզաբանում ստանալու համար գրավոր դիմենք իրենց էլեկտրոնային նամակ գրենք։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանից հետաքրքվեցինք՝ հոսանքը վճարելու վերջնաժամկետը ձեր ժամանակ ե՞րբ էր, նա ասաց՝ երբ տվյալները հասանելի են դառնում դրանից 7+3 օր անց, այսինքն՝ մինչեւ ամեն ամսվա 20-21-ը, եթե շաբաթ-կիրակի չլինի արանքում։ Այսինքն, Ռոմանոս Պետրոսյանը եւս մի փոփոխություն է արել` ի վնաս սպառողներին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test