Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն առաջարկում է նախկին նախագահներին «բերման ենթարկել» Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի aravot.am aravot.am

time
ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն առաջարկում է նախկին նախագահներին «բերման ենթարկել» Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի

«Իհարկե, զվարճալի հնչեց «բերման ենթարկել բանավեճի». շատ անսպասելի առաջարկ է, ճիշտն ասած, չեմ կարող ռեակցիա տալ»,-խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցին։

Էդուարդ Աղաջանյանն առաջարկում էր մեխանիզմ մշակել, որի կիրառմամբ Հանրային հեռուստատեսության կազմակերպած բանավեճին մասնակցելու համար բերման կենթարկվեն համապետական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները։ Այսպիսով, ՔՊ-ական պատգամավորի կարծիքով, ՀՀ երեք նախկին նախագահներին հնարավոր կլինի «բերման ենթարկել» Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինքը վճռական է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին նախորդող բանավեճին, իսկ նախկին նախագահներին ուղղված բանավեճի իր հրավերն ուժի մեջ է․ «Էդ մարդիկ ասում են՝ ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց հենց սկսում են խոսել, չորրորդ րոպեից սկսած ամբողջն ինձ հետ բանավեճ է»։

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, կայացած ժողովրդավարության համակարգում նման բանավեճերից հրաժարվելը, ըստ էության, երաշխիք է ընտրական խոշոր անհաջողության։

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարության հետ ԱԺ հարց ու պատասխանն ընթանում է առանց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test