Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ասում է՝ «ձեզ թվում է՝ հաճելի է ժողովրդի հետ շփվելը», բոթասներդ հիշի, արա՛. Փաշինյանը՝ Քոչարյանին armtimes.com armtimes.com

time
Ասում է՝ «ձեզ թվում է՝ հաճելի է ժողովրդի հետ շփվելը», բոթասներդ հիշի, արա՛. Փաշինյանը՝ Քոչարյանին

«Իրականում այդ բանավեճի անհրաժեշտությունը և պահանջարկը կան, և իրենց խոսակցությունը մենակ էդ ժամանակ է ավարտվելու, երբ գան դեմ-դիմաց խոսեն, ու հանրությունը, ի վերջո, բոլոր հարցերի պատասխանը նաև էդ ֆորմատով ստանա»:

Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի այն հարցին, թե վերջին շրջանում վարչապետը մշտապես հանրայնորեն հրավիրել է նախորդ երկու չընտրված և մեկ մասամբ ընտրված նախագահներին՝ հանրային ուղիղ եթերում բանավեճի, և մենք ու նրանք հետևողականորեն խուսանավել և փախուստի են դիմել:

Ըստ վարչապետի՝ կայացած ժողովրդավարության համակարգում նման բանավեճերից հրաժարվելը, ըստ էության, երաշխիք է ընտրական խոշոր անհաջողության.

«Ձեր նշած մարդիկ թող գան լրագրողների միջավայրում պատասխանեն հարցերին, ինչպես ես եմ պատասխանում․ ես այսօր ԱԺ-ում կամ Կառավարություն նիստերից հետո այս ընթացքում չեմ հիշում՝ քանի ասուլիսներ եմ տվել, իսկ այդ մարդիկ հրավիրում են իրենց կողմից ֆինանսավորվող և իրենց պատվերով Կառավարությանը և քաղաքական մեծամասնությանը հայհոյող ինչ-որ անձանց ու նրանց առաջ կանգնած խրոխտ հարցազրույցներ են տալիս, ձեր նշած մարդն էլ ասում էր՝ «ձեզ թվում է՝ ինձ հաճելի է գնալ ընտրությունների ժամանակ էդքան ժողովրդի հետ շփվել», էն որ ասում են՝ չտեսար պատից կախ, տեսար ճակտից կախ, բոթասներդ հիշի, արա՛, գոնե»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test